>

16-ամյա աղջկա սպանության մեջ կասկածվող Ռաֆայել Սուքիասյանը Գյումրիից էր, Երեւանում վարձով էր բնակվում եւս երկու ուսանողների հետ: Այս մասին Aravot.am-ին պատմեց Ռաֆայելի հայրը՝ Արա Սուքիասյանը:




Քոչարյանի զոհերը

«Ընդամենը մի քանի ամիս էր՝ անցել էր պայմանագրային զինծառայության, շատ ուրախ էր, ապրում էր իր համազգեստով, կոչումով: Ինքը սիրով մտավ այդ ծառայության մեջ, ու չեմ կարծում, որ նա կարող էր գնալ մի այնպիսի արարքի, որը բիծ գցեր այդ համազգեստի վրա: Ապրում էր երկու ուսանողի հետ, մենք էլ ուզում էինք ընտանիքով տեղափոխվել Երեւան, որովհետեւ դրսում էր սնվում ու ծախսն էլ մի քիչ թանկ էր ստացվում, փնտրտուքի մեջ էինք, չկարողացանք Նոր տարուն գալ»,- պատմեց Արա Սուքիասյանը:





Ըստ նրա՝ դեպքի նախորդող երեկոյան էին որդու հետ խոսել, շատ հանգիստ էր, հետո իմացել էին, որ տղայի՝ Երեւանում ապրող ընկերներից մեկ-երկուսին ոստիկանություն են տարել, դեռ չգիտեին՝ հենց իր տղայի տեղը գտնելու համար էին ոստիկանություն տարվել.

«Այդ ժամանակ, որ խոսում էինք, ասացինք՝ տեղյակ ես, որ ծանոթներիդ բռնել են, ասաց՝ ոնց թե, տաքսու պատվերն էլ չեղարկեց, որ գնա, նրանց աջակցի: Ես էլ եկա Գյումրիից նրանց աջակցելու: Ճանապարհի ընթացքում ընկերներս facebook-ով նյութն ուղարկեցին, ես շոկի մեջ եմ: Այդպես արարք արած մարդը չէր կարող այդպես հանգիստ խոսել կամ ասել ՝ ես հեսա հետ կդառնամ, կգնամ իրենց աջակցելու: Իր բնավորությամբ տղաս վախկոտ է, չէր կարող նման բաներ անել: Ես ապշած եմ, որ facebook-ում արդեն իր նկարն են հրապարակել՝ առանց անմեղության կանխավարկածը հաշվի առնելու: Սա խայտառակություն է, հլը պարզեիք, նոր»:


Ինչ վերաբերում է սպանվածի պլանշետը վերցնելուն՝ Արա Սուքիասյանը վստահեցրեց՝ որդին պլանշետի կարիք էլ չուներ. «Հիմա հեռախոսներն այնպես են, որ պլանշետներն էլ են դուրս մղվում: Ինձ կողքից տեղեկացրին, որ ինքնախոստովանական է տվել, ինձ համար հասարակ բան է, թե մարդը ոնց է ոստիկանությունում ինքնախոստովանություն անում, ինքը մենակ, հարազատներից հեռու, բնավորությամբ էլ վախկոտ է»:



Մեր հարցին՝ ճանաչո՞ւմ էի սպանվածին, մեր զրուցակիցը պատասխանեց՝ ոչ. «Ինքը սիրած աղջիկ ունի, Նոր տարվան էլ եկել էին, Լոռու մարզից էր այդ աղջիկը, ինքը ավելի շատ ապրում էր ամուսնական լուծումների սպասումով: Այս արարքը բացարձակ իր նկարագրին չի գալիս, չի համատեղվում: Իրեն հաստատ «պոդստավկա են» արել, ինձ համար անհասկանալի է, որ առանց դատ ու դատաստանի նկարներն էլ հրապարակվում են, հակադարձելու ուժ ուղղակի չունեմ: Հակված եմ՝ ստիպել են ինքնախոստովանական տալ»:

Մեր հարցին՝ բացառվո՞ւմ է, որ սպանվածը հենց իր սիրած աղջիկը լինի, մեր զրուցակիցը պատասխանեց. «Սիրած աղջիկը Երեւանում ինչ գործ ուներ: Սիրած աղջիկը ինստիտուտ ավարտած աղջիկ է, էդ տարիքը՝ 16 տարեկան, էդ ինչ գործ ունի էդ երեխու հետ: Ինձ համար անհասկանալի է»:

Сообщение Ես ապշած եմ, որ արդեն իր նկարն են հրապարակել՝ առանց անմեղության կանխավարկածը հաշվի առնելու․ Սա խայտառակություն է, հլը պարզեիք, նոր появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->