>

Հերոսուհու անունը փոխված է վերջինիս խնդրանքով
Զոյան այն մայրիկներից մեկն է, ով ծննդաբերել է Հանրապետական հիվանդանոցի ծննդատանը։




Քոչարյանի զոհերը

Նա շատ լավ է հիշում այդ օրը։ 2010 թվականի սեպտեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը ծնվեց նրա աղջիկը։ Իրավաբան․net-ի հետ զրույցում նա պատմում է. «Ես ջերմություն ունեի։ Իրենք փոխանակ արագ ծննդաբերություն կազմակերպեին, ինձ սիստեմա միացրին մագնեզիումով։ Երեխային իմ ուժերով ունեցա, երեխային նույնիսկ վրաս դրեցին, եթե ամեն ինչ վատ լիներ, արագ կտանեյին, ոնց որ իմ 2-րդ երեխային արեցին։ Մանկաբարձը երիտասարդ կին էր, եթե չեմ սխալվում՝ Ռուզաննա։





Ծնվելուց հետո երեխային տարել էին կուվեզի մեջ՝ քանի որ 28 շաբաթական էր ծնվել, 1 կիլոգրամ 700 գրամ»,նշում է նա։ Զոյայի խոսքով՝ երեխան մի ամբողջ օր նորմալ վիճակում է եղել։ Հագուստ ու տակդիր են ուզել ծննդկանից՝ երեխային հագցնելու համար։ Հաջորդ օրը նա պետք է կերակրեր իր աղջկան, սակայն երեկոյան ամեն ինչ փոխվել էր։ «Չթողեցին երեխայիս տեսնեմ, չնայած ես պնդում էի։ Ինձ արագ տարան այլ հարկ, որ իրենց չխանգարեմ։ Երեխայի վատ լինելու մասին անգամ խոսք չի եղել։

Ես գնում էի, տեսնում երեխայիս ու վերադառնում պալատ։ Ամուսինս, քույրս և ես տեսել ենք երեխային, նրան նույնիսկ նկարել էի կուվեզի մեջ։ Սակայն 2 օր հետո ամեն ինչ փոխվեց»,-նշում է նա։ 2 օր Զոյայի ամուսինը չի եկել հիվանդանոց։ Հետո նա իմացել է, որ բժիշկը կանչել էր ամուսնուն ու հայտնել, որ երեխան մահացել է։


Երբ երեխայի հայրը ցանկացել էր նրան տեսնել ու ընդունված կարգով հողին հանձնել, նրան ցույց էին տվել SAS սուպերմարկետի մի տոպրակ ու նշել, որ երեխան դրա մեջ է։ «Ինքը այդ ամենը տեսնել էր ու չգիտեր, թե ինձ ինչպես հայտներ լուրը։ Իրենք հրաժարվեցին մեզ երեխային տալ՝ ասելով, որ գերեզմանի ճամփա մի սարքեք։ Երիտասարդ եք, դեռ երեխաներ կունենաք։ 7 օր հետո մահացավ ամուսնուս մայրը՝ հարվածին չդիմանալով։

Ես 11 ամիս հետո տղայիս եմ ունեղել, եթե խնդիրներ լիներ, ես չէի կարող այդքան շուտ առողջ երեխա ունենայի»,-ասաց Զոյան։ Երեխայի մահվան մասին, ըստ Զոյայի պատմածի, հայտնել է մանկաբարձ-գինեկոլոգ Նարինե Վիգենի Հարությունյանը։



Այս թեմայով՝ Նրանք օգտվում են ծննդկանների սոցիալական վիճակից, ինձնից գումար էին պահանջել, ես չէի կարողացել վճարել․ Հայկուհի Խաչատրյանը՝ իր երեխայի ենթադրյալ մահվան մասին Հուղարկավորված երեխան իմը չէ, ես նրան տեսել եմ ծննդաբերությունից հետո․ Լիաննա Դարբինյան

 

Сообщение Ամուսնուս SAS-ի տոպրակ էին ցույց տվել, ասել՝ սա Ձեր երեխան է․ Հանրապետականում ծննդաբերած կինը մանրամասնում է появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->