>

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն Instagram-ի իր էջում Սիրուշոյի, Սյուզան Մարգարյանի և Հրաչյա Հարությունյանի հետ լուսանկար է հրապարակել՝ կից կատարելով հետևյալ գրառումը.

«Լավ մարդկանց պետք է լավ նայել, բարի աչքով նայել ու խնամքով վերաբերվել:




Քոչարյանի զոհերը

Հետաքրքիր ու ժամանակը փոխող արվեստագետին պետք է ժամանակի՛ մեջ գնահատել, այստե՛ղ և հիմա՛…հետո ուշացման կամ չհասցնելու վտանգը միշտ կա:





Որպես կանոն էդպես էլ լինում է մեր իրականությունում( Գեղեցիկ ու որակով ընտանիքներին պետք է շատ սեր ու համակրանք տալ, որ շատանան, տարածվեն ու անընդհատ ստեղծագործեն:

Սիրուշո ջան, քո գեղեցիկ ընտանիքի` իմ սիրելի ավագ ընկերների, Սյուզիի ու Հրաչյայի լավագույն ստեղծագործությունն ես ու հպարտությունը, և հավատա ոչ միայն նրանց:


Փայլուն ես, փայլում ես ու փայլելու ես միշտ իմ չքնաղ Սիրուշո:

Քո արվեստային թռիչքներն ու ստեղծագործ միտքը թող երբեք դադար չառնեն, որ զարմացնես ու զայրացնես անտարբերներին,



որ հետաքրքիր դարձնես ձանձրախեղդ իրականությունն ու բարությամբդ և արվեստով հաղթահարես բոլոր խոչընդոտները:

Շնորհավոր ծնունդդ սիրո՜ աղջիկ
Քո կատարմամբ Արթուր Գրիգորիչի «Մեղեդին» էի լսում օրեր առաջ… Քո երգերից բացի առավել քան գեղեցիկ մեկնաբանությամբ` ա՛յդ երգում ես…»:

Հիշեցնենք, որ երեկ Սիրուշոյի ծննդյան օրն էր:

Сообщение Նազենի Հովհաննիսյանի շնորհավորանքը Սիրուշոյին. ֆոտո появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->