>

Իրանում կործանված ինքնաթիռի զոհերի թվում Հայաստանի քաղաքացիներ չկան

Ուկրաինական օդանավի տախտակամածին Հայաստանի քաղաքացիներ չեն եղել։




Քոչարյանի զոհերը





Ուկրաինական ավիաընկերության տվյալներով ինքնաթիռում եղել է 2 ուկրաինացի, անձնակազմի շուրջ 13 անդամ ուկրաինայից։

Boeing 737-ի ուղևորները եղել են․

Իրանի քաղաքացիներ՝ 71
Կանադայի քաղաքացիներ՝ 73
Գերմանիայի քաղաքացիներ՝ 4
Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ՝ 3
Շվեյցարիայի քաղաքացիներ՝ 8
Աֆղանստանի քաղաքացիներ՝ 6


Առայժմ տվյալներ չկան այն մասին, թե արդյոք ազգությամբ հայեր կան ուղևորների թվում, բայց հստակ է, որ Հայաստանի քաղաքացիներ չկան։



Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՀՀ ԱԳՆ-ն ճշտում է Իրանում ուկրաինական ուղևորատար Boeing-737 ինքնաթիռի կործանման հետևանքով զոհերի ցանկում ՀՀ քաղաքացիների առկայության մասին տեղեկատվությունը։

Հիշեցնենք, որ Թեհրանի օդանավակայանում թռիչքի ժամանակ կործանվել է ուկրաինական ինքնաթիռ 180 ուղևորներով։

Ըստ աղբյուրի՝ ինքնաթիռի կործանման պատճառ է դարձել տեխնիկական անսարքությունը։ Ուկրաինական ինքնաթիռը Թեհրանի «Իմամ Խոմեյննի» օդանավակայանից ուղևորվում էր Կիև։

Сообщение Իրանում կործանված ինքնաթիռի զոհերի թվում Հայաստանի քաղաքացիներ չկան появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->