>

Ազնվամորու թուրմ

Մարմանդ կրակի վրա եռացնել 1 բաժակ ազնվամորին 4 բաժակ ջրում:Քամած թուրմի մեջ ավելացնել 0,5լ օղի,ավելացնե մեկ բաժակ շաքարավազ և 1կգ հունական ընկույզ:

Թուրմը պահել 10 օր մութ վայրում և ընդունել օրական 3 անգամ ուտելուց 1 ժամ առաջ 1ճ.գ. չափաբաժնով:

Ազնվամորու բուժիչ հատկությունները




Քոչարյանի զոհերը

Բժշկության մեջ ազնվամորին հայտնի է որպես ջերմիջեցնող,ինչպես նաև օգտագործվում է տարբեր դեղամիջոցների մեջ համը հաճելի դարձնելու համար:
Ազնվամորու օգնում է նաև սրտանոթային հիվանդությունների ժամանակ:Այն ամրացնում է արյունատար անոթների պատերը:


Ստամոքսի խանգարման դեպքում անփոխարինելի են ազնվամորու տերևները,ծաղիկները,երիտասարդ ճյուղերը:Դրա համար պետք է պատրաստել ազնվամորու թուրմ:





2ճ.գ. հումքին ավելացնել 1 բաժակ եռացրած ջուր,թրմել 1 ժամ,խմել օրական 3 անգամ ուտելուց 20 րոպե հետո 0.3 բաժակ չափաբաժնով:

Ստամոքսի և տասներկումատնյա աղիքի խոցը կարելի է բուժել ազնվամորու հյութով. Այն պետք է խմել ամեն ուտելուց 15 րոպե առաջ 1-1.5 ճ.գ. չափաբաժնով:

Ժողովրդական բժշկությունը վաղուց օգտագործում է ազնվամորու 2 օգտակար հատկությունները:

Առաջին օգտակար հատկությունը՝ հակաբորբոքային.


Կարելի է օգտագործել ծաղիկները,տերևները,ճյուղերը, հատապտուղները(չորացնել և վրան ավելացնել ջուր):Խմել 2ճ.գ. ուտելուց 15-20 րոպե առաջ:

Աչքերի,կոպերի,մաշկային բորբոքվածության դեպքում լվանալ դեմքը ազնվամորու ջրով:

Երկրորդ օգտակար հատկությունը.

Չափազանց շատ ալկոհոլ օգտագործելուց հետո 1-1.5լ ազնվամորու հյութը կօգնի անցկացնել տհաճ զգացեղությունները:

Ազնվամորին պարունակում է բազմաթիվ օգտակար բաղադրիչներ՝ կալիում, կալցիում, մագնեզիում, ֆոսֆոր, երկաթ, վիտամիններ:



Չորացրած ազնվամորի

Չորացնելու համար պետք է ընտրել թարմ,հասած,ամբողջական հատապտուղներ: Չհասած, շատ հասած, վնասված պտուղները պիտանի չեն չորացման:

Չորացնում են հիմնականում տաք ջեռոցներում: Դրանք համարվում են լավ չորացած,եթե ձեռքերին գույն չեն տալիս: Չորացրած ազնվամորին օգտագործվում է տորթերի,պերոգների պատրաստման համար, ինչպես նաև որպես թեյի թուրմ:

Սառեցրած ազնվամորի

Բոլորին հայտնի է,որ ոչ բոլոր սառեցրած պտուղները չեն կորցնում իրենց համը, բույրը, ձևը: Ազնվամորին այդ պտուղներից մեկն է, քանի որ շատ բարակ է և նուրբ:

Բարեբախտաբար այս հարցը նույնպես իր լուծումն ունի:Պարզվում է, որ ազնվամորու համի, բույրի և ձևի պահպանման համար անհրաժեշտ է այն սառեցնել 2 անգամ: Առաջին անգամ սառեցնել մինչև -12 աստիճան, երկրորդ անգամ՝ -18:

Եթե ուզում եք պահպանել ազնվամորին մինչև ձմեռ,ապա պետք է այն տեղավորել սառցարանում:

Haytimes.info


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->