>

Րոպեներ առաջ դատարանը հրապարակեց Հրայր Թովմասյանի սանիկը կալանավորման որոշումը




Քոչարյանի զոհերը

Հրայր Թովմասյանի սանիկը կալանավորվեց





ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին քննիչի միջնորդությունը Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, բավարարեց։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Տիգրան Աթանեսյանը։

«Ցավում եմ, որ դատական համակարգը շատ ավելի տխուր վիճակում է քան Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի օրոք։ Այն պարզապես ոչնչացված է։ Կամակատարային, խայտառակ որոշում է կայացվել մեր պաշտպանյալին կալանավորելու, որն իհարկե կբողոքարկենք»,- ասաց Տիգրան Աթանեսյանը։




Նորայր Փանոսյանի խափանման միջոցի հարցի քննությունն ավարտվել է երեկ։ Ըստ նրա՝ Նորայր Փանոսյանին փորձում են դատել զուտ այն պատճառով, որ նա Հրայր Թովմասյանի սանիկն է, և Հրայր Թովմասյանի վրա ազդեցություն ունենալու համար։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Նորայր Փանոսյանին առաջադրված մեղադրանքը լրացվել էր․ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀՔՕ-ի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահում, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, և կրկին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել։

Сообщение Րոպեներ առաջ դատարանը հրապարակեց Հրայր Թովմասյանի սանիկը կալանավորման որոշումը появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->