>

Եթե սառնարանում տոներից հետո դեռ մնացել է երշիկեղեն կամ պանիր, ապա առաջարկում ենք դրանք օգտագործելու հիանալի եղանակ։ Պահանջվում է շատ քիչ ժամանակ և նվազագույն ջանքեր։

Անհրաժեշտ բաղադրիչներ․

  •  բատոն
  • 200գ ապխտած երշիկ կամ խոզապուխտ
  • 1 մեծ լոլիկ
  • 180գ պանիր
  • կանաչի

Պատրաստման եղանակ․




Քոչարյանի զոհերը

Առաջին հերթին պետք է կտրատել բատոնը՝ 1,5-2սմ հաստությամբ։ Դնել մի կողմ։





Անցնել միջուկին․ կարող եք օգտագործել այն բոլոր բաղադրիչները, որոնք ձեզ դուր են գալիս։ Օրինակ, զեյթուն, պղպեղ, նրբերշիկ։

Մանր կտրատել երշիկեղենը, լոլիկն ու կանաչին։

Պանիրն անցկացնել քերիչով, մի մասը թողնել, իսկ մյուս մասը միացնել երշիկի հետ։


Խառնել, ավելացնել 2-3ճ․գ․ մայոնեզ։

Լավ խառնել։ Ստացված աղցանը քսել բատոնի կտորներին։ Մի կտորին՝ մոտ 1ճ․գ․ միջուկ։ Քերած պանիր լցնել։



Այժմ մինի-պիցցաները դնել տապակի մեջ և ուղարկել մինչև 200 աստիճան տաքացրած ջեռոցը, թխել 7-10 րոպե։

Բարի ախորժակ։

Նյութը հրապարակման պատրաստեց havesovinfon

Сообщение Ծույլ պիցցա՝ ընդամենը 5 րոպեում․ այժմ գիտեմ, թե ինչպես օգտագործել տոներից հետո մնացած երշիկեղենն ու պանիրը появились сначала на ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->