>

«Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոն ՀԿ ղեկավար Հովսեփ Խուրշուդյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությանը՝ ՀԴՄ կտրոն պահանջելու, այն չտրամադրողներին նկարելու մասին։




Քոչարյանի զոհերը

Խուրշուդյանի գրառումը ներկայացնում ենք ստորեւ.





«Մինչեւ մանրածախից 100% ՀԴՄ կտրոն խփել պահանջելը.

1. Ապահովեք, որպեսզի մաքսատներում բացառվի առանց մաքսազերծման ֆուռերով սննդամթերք ներկրելը,


2. Վերացրեք Սամվել Ալեքսանյանին պատկանող բիզնեսների արտոնյալ կարգավիճակը, երբ դրանց մատակարարները 100%-ոց անպատժելիություն զգալով բազմաթիվ մանրածախ օբյեկտների ապրանք են մատակարարում առանց հաշիվ ապրանքագրերի, որի մասին արդեն մեկ տարի է ահազանգում եմ, եւ որի մասին տեղյակ են թե’ ՊԵԿ-ու եւ թե’ ԱԱԾ-ում։



3. Վերջապես, վերականգնեք ՀԴՄ-ների համարներով շահումների խաղարկությունը եւ դրանցում նշված գումարի որոշակի տոկոսի չափով (ասենք, 1 տոկոսի) քաղաքացիներին գումարի վերադարձի ինստիտուտը’ ՊԵԿ-ին հանձնելու դեպքում»:

Сообщение Վերացրեք Սամվել Ալեքսանյանին պատկանող բիզնեսների արտոնյալ կարգավիճակը․ Հովսեփ Խուրշուդյանը՝ վարչապետին появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->