>

Բելառուսի Վիտեբսկի շրջանի գյուղերից մեկում հյուրի դին մի քանի օր մնացել է տոնական սեղանի շուրջ նստած, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:




Քոչարյանի զոհերը

Վիտեբսկի ՆԳՎ ներկայացուցիչ Վիտալի Սապրոնենկոն հայտնել է, որ հունվարի 8-ին ոստիկանություն է դիմել Չերեսսի գյուղի բնակչուհին, որը պատմել է, որ իր ամուսինն արդեն մի քանի օր է՝ չի գիշերում տանը:





Իրավապահները պարզել են, որ նրան վերջին անգամ տեսել են համագյուղացիներից մեկի տանը, որը վերջերս է վերադարձել Ռուսաստանից: Քրեահետախուզական բաժնի աշխատակիցները ստուգել են այդ տեղեկությունը եւ հայտնաբերել տղամարդուն: Նրա դին գտնվել է տոնական սեղանի շուրջ, որտեղ 2019 թվականի դեկտեմբերի 30-ին մեծ կերուխում է տեղի ունեցել: Սապրոնենկոյի խոսքով՝ նախնական տեղեկություններով՝ մահը վրա է հասել հունվարի 6-ի գիշերը:


Գործակալության զրուցակցի խոսքով՝ տան տիրոջ եւ հյուրի միջեւ վեճ է ծագել, որի ժամանակ տան տերը հարվածել է հյուրի գլխին, սակայն այն պատճառով, որ հյուրը սեղանի շուրջ նստած է եղել գլխանոցը գլխին, տան տերը, սեփական խոստովանությամբ, չի նկատել, որ լուրջ հարված է հասցրել: Մի քանի օր անց նկատել է, որ հյուրի հետ ինչ-որ բան այն չէ, սակայն ոստիկանություն չի կանչել:



Փորձաքննությունը պարզել է, որ 1969 թվականին ծնված տղամարդը փակ գանգուղեղային վնասվածք է ստացել: 1966 թվականին ծնված կասկածյալի՝ տան տիրոջ նկատմամբ քրեական գործ է հարուցվել Բելառուսի ՔՕ 147-րդ հոդվածի 3-րդ մասով: Նրան սպառնում է մինչեւ 15 տարվա ազատազրկում:

Сообщение Արտակարգ․ Տղամարդու դին մի քանի օր մնացել է տոնական սեղանի շուրջ նստած появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->