>

Այսօր՝ ժամը 20-ին մոտ, «911»-ը ահազանգ է ստացել «Դալմա մոլից», որ այնտեղ իբր ինչ-որ ցնցումներ են զգացվում, «Ազատությանն» ասել է արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը:




Քոչարյանի զոհերը

«Մեր սեյսմիկ կայանները ոչ մի բան չեն գրանցել, և երկրաշարժի մասին տեղեկություն չկա: Մարդկանց ասել էին, թե իբր այդպիսի բան է եղել: Հիմա մեր աշխատակիցները գտնվում են տեղում:





Ցնցումներ չկան այս պահին, բայց ցնցումներ որպես այդպիսին չեն էլ եղել, այլ ինչ-որ փոքր շարժ է նկատվել, ասենք պարֆյումերիայի որևէ տուփի շարժ է նկատվել խանութի մի շարքի վրա», — մանրամասնել է նախարարը:


Նա հայտնեց նաև, որ ԱԻՆ աշխատակիցները տեղում կուսումնասիրեն, կպարզեն, թե ինչի մասին է խոսքը. — «Ուղղակի մարդկանց տարհանել են, որպեսզի հանկարծ որևէ բան չլինի:

Որևէ բան չունենք, երկրաշարժ և այլն, կեղծ լուրեր են, անհանգստանալու խնդիր չկա»:



Նշենք, որ լրատվամիջոցներում լուրեր էին տարածվել, որ երկրաշարժի վտանգի ահազանգով «Դալմա մոլից» մարդկանց տարհանում են:

Տեսանյութը՝ Shantnews-ի

Сообщение Պաշտոնական․ ԱԻՆ նախարար Ֆելիքս Ցոլակյանը՝ «Դալմա Գարդեն Մոլ»-ում տեղի ունեցածի մասին появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->