>

Ֆեյխոայի պտուղները շուկայում հազվադեպ են հանդիպում. վաճառասեղաններին դրանք սկսում են հայտնվել սեպտեմբերի կեսերին և մնում մինչև հունվարի կեսեր։ Takprosto.cc կայքը գրում է, որ ֆեյխոան ծնունդով Հարավային Ամերիկայից է։ Ֆեյխոայի հասած պտուղները մուգ կանաչ գույնի են, իսկ համը հիշեցնում է միաժամանակ՝ անանասի, կիվիի և ելակի համեր։




Քոչարյանի զոհերը

Ֆեյխոայի կեղևը մի փոքր տհաճ է ուտելու համար, սակայն հրաշալի հոտ ունի և բազմաթիվ հակաօքսիդանտներ է պարունակում, որոնք հակաքաղցկեղային հատկություններ ունեն։ Այդ պատճառով էլ խորհուրդ է տրվում կեղևը չթափել և օգտագործել թեյ խմելիս։





Բացի այդ՝ ֆեյխոայի պտուղներն առանձնահատուկ են նրանով, որ յոդի պարունակությամբ յան կարելի է համեմատել ծովամթերքի հետ (100 գրամ ֆեյխոան պարունակում է մինչև 50 գ յոդ)։ Դրանք խորհուրդ է տրվում օգտագործել վահանաձև գեղձի առողջության հետ կապված խնդիրների դեպքում, որոնք կապված են օրգանիզմում յոդի անբավարար քանակի հետ։

Դրանք խորհուրդ է տրվում օգտագործել նաև աթերոսկլերոզի, ավիտամինոզի, ստամոքս-աղիքային տրակտի հիվանդությունների դեպքում։ Այն օգնում է բարձրացնել իմունիտետը և արդյունավետորեն պայքարում է մրսածության հետ կապված հիվանդությունների դեմ։ Ֆեյխոայից չոր մուրաբա պատրաստելը լավագույն միջոցն է՝ այս պտղի օգտակար հատկությունները պահպանելու համար։


Բաղադրիչներ

  • 1 կգ ֆեյխոա
  • 1 կգ շաքար

Պատրաստման և օգտագործման եղանակը



Լավ լվացեք ֆեյխոայի պտուղները, հեռացրեք պոչերը։

Աղացեք պտուղները մսաղացով, խառնեք շաքարի հետ, լցրեք ստերիլ տարայի մեջ։ Չոր մուրաբան սառնարանում պահվում է մինչև 2 ամիս։

Վահանաձև գեղձի հիվանդությունների բուժման համար 10 օր շարունակ առավոտյան և երեկոյան 1 ճաշի գդալ ընդունեք։ Ապա նույնքան ժամանակով ընդմիջեք։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->