>

Բերնարդո Լապալոն, ով արդեն 113 տարեկան է, կարողանում է հանգիստ տեղաշարժվել, հոգ է տանում ինքն իր մասին: Նա նաև հոգ է տանում իր մտավոր առողջության մասին՝ կարդալով բազմաթիվ գրքեր և լուծելով խաչբառներ:

Ամեն օր նա մոտ 2.5 կմ քայլում է, պահպանել է իր ատամներն ու ունի ընդամենը մի քանի կնճիռ: Հնարավոր է, որ այս ամենի հիմնական պատճառը ժառանգականությունն է, ինչպես նշում է Բերնարդոն, քանի որ իրենց ընտանիքում բոլորը երկարակյաց են եղել:




Քոչարյանի զոհերը

Իր տատիկն ապրել է 107 տարի, իսկ մայրը՝ 105:  Սակայն  Բերնարդոն նաև նշում է, որ երկարակեցության լավագույն բանալին սննդարար ուտելիքներ ուտելն է, ինչպես խորհուրդ էր տալիս իր հայրը:  Իր խոսքերով՝ լավագույն միջոցը թարմ մրգեր և բանջարեղեններ ուտելն է, շատ ջուր խմելն ու լավ քնելը:





Բերնարդոն խորհուրդ է տալիս բաղադրիչներ, որոնք պետք է ուտել ամեն օր.

  • մեղր,
  • դարչին
  • սխտոր,
  • ձիթապտղի յուղ
  • շոկոլադ

Բնական մեղրը  հարուստ է հակաօքսիդանտներով: Մեղրը  օգնում է օրգանիզմին պայքարել տարբեր հիվանդությունների դեմ: մեղրը բնական քաղցավենիք է և սննդարար դեղամիջոց: Այս բաղադրիչը կարող է նաև օգտագործվել՝ որպես դեմքի և մարմնի դիմակ, լավացնում է մաշկը և պահպանում երիտասարդ տեսքը:


Դարչինը  նվազեցնում է արյան մեջ շաքարի մակարդակը, վատ խոլեստերինի մակարդակը, հանգստացնում բորբոքումները և ինֆեկցիաները, լավացնում մարսողությունը Սխտորը դարեր ի վեր օգտագործվել է՝ որպես արյան ճնշումն իջեցնող և վատ խոլեստերինի մակարդակը կարգավորող միջոց: Սխտորը նաև կանխարգելում է սրտի հիվանդություններն ու ունի հակաքաղցկեղային հատկանիշներ:



Ձիթապտղի յուղն  առողջարար յուղ է, քանի դեռ այն չեք տաքացրել: Այն հարուստ է մոնոհագեցված ճարպերով, նվազեցնում է սրտի հիվանդությունների ռիսկը :

Մուգ շոկոլադը պարունակում է առնվազն 70% կակաո և հրաշալի է ընդհանուր առողջության համար: Շոկոլադը  հարուստ է հակաօքսիդանտներով, որոնք պաշտպանում են սրտային հիվանդություններից, շոկոլադը նաև նվազեցնում է խոլեստերինը և արյան ճնշումը,  բարձրացնում արյան հոսքը՝ արյան անոթներով:

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->