>

Արտակարգ դեպք «Դալմա Գարդեն մոլ»-ում. խանութ-սրահը տակնուվրա են արել. կան բերման ենթարկվածներ։




Քոչարյանի զոհերը

Ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հունվարի 8-ին «Դալմա Գարդեն մոլ»-ում տեղի ունեցած խուլիգանության փաստով:





SHAMSHYAN.com-ի փոխանցմամբ, նույն օրը Մալաթիայի ոստիկանություն Երևանում գործող փաստաբանական գրասենյակներից մեկից տեղեկություն է ստացվել, որ հունվարի 8-ին

Ծիծեռնակաբերդի խճուղու 3 հասցեում գործող «Դալմա Գարդեն մոլ» առևտրի կենտրոնում տեղակայված «Զառա» խանութ-սրահում մի խումբ անձինք խուլիգանական արարք են կատարել ,


տակնուվրա են արել խանութը, այնտեղ ցուցադրվող հագուստները շպրտել, անվայել արտահայտություններ արել աշխատակիցների նկատմամբ, ինչի հետևանքով խաթարվել է խանութի բնականոն աշխատանքը:

Կայքի տեղեկություններով՝ ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ նշված խուլիգանությունը



կատարելու կասկածանքով ոստիկանության Մալաթիայի բաժին են բերման ենթարկվել Երևան քաղաքի բնակիչներ, 23-ամյա Լևոն Խաչատրյանը և 28-ամյա Ադամ Պողոսյանը:

Փաստի առթիվ ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Сообщение Արտակարգ լուր. «Դալմա Գարդեն մոլ»-ում խանութ-սրահը տակնուվրա են արել. կան բերման ենթարկվածներ появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->