>

Դեմքի մազերի հեռացման քսուք

Բաղադրիչներ․

  • 10 գրամ կիտրոնի հյութ
  • 1 բաժակ ջուր
  • 30 գրամ ալյուր(նախընտրելի է ոլոռի ալյուրը)

Պատրաստման և օգտագործման եղանակը․




Քոչարյանի զոհերը

Խառնեք բոլոր բաղադրիչները մինչև ստանաք համասեռ զանգված։ Ստացվածը քսեք դեմքին, սպասեք 15 րոպե, որպեսզի այն չորանա, ապա սրբիչով մաքրեք՝ սեղմելով մազերի աճի ուղղությամբ։





Ծերացման դեմ պայքարող քսուք

Բաղադրիչներ․

  • 3 ասպիրին
  • 3 թեյի գդալ կիտրոնի հյութ

Պատրաստման և օգտագործման եղանակը․

Լուծեք ասպիրինի հաբերը կիտրոնի հյութի մեջ։ Լվացեք դեմքը և ստացված զանգվածը քսեք դեմքին։ 10 րոպե անց հոսող ջրով մաքրեք քսուքը դեմքից։


Մաշկի թարմությունը վերականգնող քսուք

Բաղադրիչներ․

  • 5 ասպիրին
  • 1 թեյի գդալ յոգուրտ կամ մածուն
  • Կես թեյի գդալ մեղր

Պատրաստման և օգտագործման եղանակը․


Փշրեք ասպիրինը և խառնեք մյուս բաղադրիչների հետ։ Առավել լավ արդյունքի համար անհրաժեշտ է կտորը թրջել գոլ ջրով և դնել դեմքի վրա։ Հետո պետք է դեմքը չորացնել և քսել քսուքը՝ այդպես թողնելով 30 րոպե։ Այնուհետև գոլ ջրով լվացեք դեմքը։

Թարմեցնող քսուք

Բաղադրիչներ․

  • 3 ասպիրին
  • 3 թեյի գդալ գոլ ջուր

Պատրաստման և օգտագործման եղանակը․

Լուծեք ասպիրինը գոլ ջրի մեջ՝ ստանալով սպիտակ մածուկ։ Քսեք այն դեմքին, սպասեք 10 րոպե և հոսող ջրով լվացվեք։

Աղբյուր՝ Blognews.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->