>

Ամանորի նախատոնական օրերին «Կովկաս» ռեստորանում նախկինների ու ներկաների՝ «սեւերի» ու «սպիտակների» միջեւ լուրջ միջադեպ է եղել, հաղորդում է 168.am-ը:

Բախումը տեղի է ունեցել Աջափնյակ վարչական շրջանի (թաղապետարանի) նախկին ու ներկա աշխատակիցների միջեւ. պատճառը եղել է հեղափոխությունից հետո թրենդ դարձած սեւեր-սպիտակներ բաժանման շուրջ ծավալված տհաճ քննարկումները։

Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ բանկետի ամենաթեժ պահին գինովցած մասնակիցներից մի քանիսը սկսել են իբր իշխանահաճո զրույց ծավալել, հների ու նորերի միջեւ համեմատություններ են արել,




Քոչարյանի զոհերը

վարկաբեկիչ բառերով սուր քննադատել են նախկիններին, այդ թվում՝ նախկին ՀՀԿ-ական թաղապետի գործունեությունը, ինչից վրդովվել են թաղապետարանի հնաբնակները, եւ «քաղաքական դիսկուրսը» վերածվել է մեծ ծեծկռտուքի։






Մեր տեղեկություններով՝ միջադեպին ներգրավված են եղել Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար (թաղապետ) Գեւորգ Բաբայանի վարորդն ու օգնականը, ինչպես իրենք են իրենց անվանում՝ «մի խումբ սպիտակներ»։

Եվ, ըստ մեզ փոխանցված տվյալների, «սեւերից» 4 տղաներ ծեծել են միջադեպը հրահրած՝ թաղապետարանի աշխատակազմի ղեկավարին, տնտեսվարին ու վարչական շրջանի ղեկավարի վարորդին։

Գեւորգ Բաբայանը, ասում են, ի սկզբանե նկատել է, որ դահլիճում կանանց ներկայությամբ «սեւերի ու սպիտակների միջեւ» լարված զրույց է ծավալվում։


Սկզբում Բաբայանը փորձ չի արել միջամտել երիտասարդների բանավեճին, իսկ հետո արդեն իրավիճակը դուրս է եկել «կոնտրոլից», եւ տղամարդիկ հայհոյախառն արտահայտություններով, իրար քաշքշելով դուրս՝ ծեծկռտուք են հրահրել, թաղապետն անհետացել է աշխատակիցների տեսադաշտից։

Ավելին, ուշագրավ է, որ Աջափնյակի թաղապետի հրավերով նույն բանկետին ներկա են գտնվել վարչական տարածքի դատախազը, ոստիկանապետը եւ ուժային կառույցներից այլ ներկայացուցիչներ։

Ստացվում է՝ նրանց ներկայությունը չի սաստել վեճի բռնվածներին, իսկ թե սույն պաշտոնյաները միջամտե՞լ են ծեծկռտուքին, թե՞ ոչ՝ մեզ առայժմ չհաջողվեց պարզել։

Ուշագրավ է, որ ռեստորանից զանգահարել են ՀՀ ոստիկանություն, չնայած միջադեպի վայրից հաղորդում ստանալու մասին մեր տեղեկությունը Ոստիկանությունը չհաստատեց։



Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի խոսնակ Հակոբ Կարապետյանը հերքում է, որ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Գեւորգ Բաբայանը գրավոր կամ բանավոր նկատողություն է

ստացել, իսկ հարցին ի պատասխան, թե ճի՞շտ են տեղեկությունները, որ Բաբայանի սեղանին այս օրերին մի քանի ազատման դիմումներ են դրվել, խնդրեց պարզաբանում ստանալ ուղիղ հասցեատիրոջից։

Առնվազն տարօրինակ էր Գեւորգ Բաբայանի արձագանքը մեր հարցադրումներին։

168.am-ի հետ զրույցում Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Գեւորգ Բաբայանը զգուշավոր պատասխաններով փորձեց իբր հերքել միջադեպի մասին լուրը՝ ասելով, թե «Կովկասում» իրենց տարեմուտի բանկետին մնացել է մինչեւ վերջ, քեֆ-ուրախությունը չի խաթարվել, եւ «ոչ մի միջադեպ, հարայ-հրոց չի նկատվել իր կողմից»։

Ստացվում է՝ վարչական շրջանի ղեկավարը չի տիրապետում իրավիճակին եւ տեղեկացված չէ իր քթի տակ կատարվածի մասին, իր ենթականերին՝ աշխատակազմի ղեկավարին, տնտեսվարին ու իր վարորդին ծեծի ենթարկելու մասին։

Իրականում, սակայն, պաշտոնյա Բաբայանը, մեղմ ասած՝ ճիշտ չի ասում եւ

Сообщение Ծեծկռտուք «սեւերի եւ սպիտակների» միջև. Ինչ է տեղի ունեցել появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->