>

Այսօր՝ հունվարի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։10-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ Սուրենյանց փողոցի բարձրահարկ շենքերից մեկի 7-րդ հարկի բնակիչն անզգուշաբար ընկել է և հայտնվել է 6-րդ հարկի հարևանի լվացքի պարանի վրա։




Քոչարյանի զոհերը

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատը և թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատն ու ավտոսանդուղք։





Ժամանել են նաև ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ խմբի պետ Արթուր Վելյանի գլխավորությամբ։


Փրկարարներն ավտոսանդուղքի օգնությամբ ու հատուկ ճոպաններով անվտանգ իջեցրել են 20-ամյա Ք. Ա-ին ու մոտեցրել են օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության ավտոմեքենային։

Բժիշկները տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել և նրան տեղափոխել թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանւթյան Քանաքեռ-Զեյթոինի բաժնի հերթապահ խումբը՝ ՊՊԾ գնդի 6-րդ վաշտի հրամանատար Հրաչյա Արզումանյանի գլխավորությամբ։



Տեղում աշխատել է նաև փրկարար-հոգեբանը։

Փաստի առթիվ ոստիկանության Քանաքեռ-Զեյթոինի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

Сообщение Փրկարարները կարողացան փրկել 20-ամյա աղջիկան՝ ով ընկել էր 7-րդ հարկից և հայտնվել հարևանի լվացքի պարանի վրա появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->