>

Ֆեսբուքյան  օգտատեր Грант Егорович-ը իր ֆեսբուքյան էջում գրել է․

Նունե Եսայանի երազը 😂




Քոչարյանի զոհերը

Նեռվայնացած կանգնած է մայթեզրին: Արդեն մթնում է, բայց դեռ ոչ ոք չի մոտեցել: Հեղափոխությունից հետո սաղ կլիենտուրան կորավ. մի մասը նստած է, մի մասը՝ փախած, մնացածներն էլ վախում են ռաբիս լսել:





Բայց ահա փողոց է մտնում մի հատ թոփ-թազա մեքենա: Ինքն անմիջապես սկսում է խունջիկ-մունջիկ լինել, տեղում օրորվել, մեքենան գալիս է կանգնում, ու… մեջից մի հատ աղջիկ է դուրս գալիս, չորս հատ թիկնապահ, առանց վրան նայելու, հեռանում: Զակոն պոդլոստի:

«Հը՞, Նուն, չի կպնո՞ւմ»,- հարցնում է մի քանի մետր այն կողմ կանգնած Ալլան: «Չէ, կյանքուլ: Բա էն ժամանակ սենց է՞ր: Հենց նոր մեքենա էր լինում, նախագահն առաջինը ինձ էր նվիրում: Ա՜խ, Ռոբիկ, Ռոբիկ»,- հառաչում է ու երգում.


«Հիմա մտքում ես անվերջ
Թե օր, թե գիշեր
Քո վերադարձի հույսն եմ ես
Միշտ փայփայել
Ու թեկուզ իրար էլ երբեք
Հանկարծ չհանդիպենք
Չիմանամ, որ ես
Քեզ օտար եմ դարձել»:

«Վա՜խ, էս ինչ զուլում եկավ մեր գլխին»,- ձայնակցում է Ալլան,- «Որ հիշում եմ, ամեն տարի ինձ վաստակավոր արտիստի կոչում էին տալիս, տենց գիշեր չկար, որ կլիենտ չունենայի, անընդհատ պատվերների մեջ էի, ձեռից ձեռ էին խլում»:

Այդ պահին մոտենում է Արթուր Գրիգորյանը. «Քելեք գնանք կոմայգի, այնտեղ մշակութային պահանջարկն ավելի մեծ է: Համ էլ՝ Ավոն ոնց ա՞, Ավոն»: «Ո՞նց պիտի լինի, Հայկոյի հետ գնում են ֆայլաբազար, օրը մի 3-4 հազար փող են բերում»:

Նրանց է մոտենում Արմինկան. «Այսպես շարունակվել չի կարող: Անհրաժեշտ է հուժկու համաժողովրդական ընդվզում: Գոնե մի 60 հոգի հավաքվենք, գնանք Կառավարության շենքի դեմը միտինգ անենք»:



«Հրապարակը միտինգ անելու տեղ չի, կտան, կսպանեն»,- ասում է ինքն ու ձեն տալիս խնամիներին. «Սյուզ, հերոսից ի՞նչ կա»: «Մնացել է քսաներեք միջնորդություն»:

«Քանի ինքը նստած ա, անգործ ենք մնալու»,- հեծեծում է ինքն ու այդ պահին Հրապարակում ցնծության ձայներ են լսվում ու ինչ-որ մեկը սկսում է բարձրաձայն վանկարկել. «Կալաշնիկով, Կալաշնիկով»: «Վա՜յ, էս կարող ա՞ իրեն ու Նաիրիին ազատ են արձակել», և ուրախացած վազում է դեպի Հրապարակ:

Արթնանում է «Տաշիր-Պիցցայում»:

«Չորրորդ իշխանություն», 14, 2019

Сообщение Հենց նոր մեքենա էր լինում, նախագահն առաջինը ինձ էր նվիրում․ Ա՜խ, Ռոբիկ, Ռոբիկ» появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->