>

Картинки по запросу Արման Նշանյան

«Կնոջս հանդեպ շատ ուրիշ զգացմունքներ են առաջացել»: 2020 թվականը դերասան, ռեժիսոր Արման Նշանյանի ընտանիքում շատ կարևոր է. գարնանը լույս աշխարհ կգա նրա առաջնեկը: Նա և կինը՝ Վիկան, աղջիկ են ունենալու, անվան ընտրության հարցում դեռ չեն կողմնորոշվել, սակայն երեխայի սեռը նրանց շատ է ուրախացրել:

Արմանը Tert.am Life-ի հետ զրույցում պատմել է նոր կարգավիճակի և այս տարի սպասվող նորությունների մասին:




Քոչարյանի զոհերը

«Երեխայի սեռը շատ չէի կարևորում, ինձ համար ամենակարևորն այն էր, որ երեխան առողջ լինի, թեև հոգուս խորքում շատ ուրախ եմ, որ աղջիկ է: Մեր ընտանիքում աղջիկ շատ չկա, մեզ համար սպասված էր աղջիկ երեխան: Բացի այդ, ասում են՝ աղջիկը պապայինն է:) Մի երեխայով չենք սահմանափակվի, մյուսն էլ տղա կլինի»,- ժպիտով ասաց ռեժիսորը:





Արման Նշանյան

Արմանի խոսքով՝ շատ ավելի ուշադիր է դարձել կնոջ հանդեպ, թեև հղիներին բնորոշ կամակորություններ Վիկան չունի: Դերասանը խոստովանեց, որ շատ ավելի նորբ զգացմունքներ ունի կնոջ հանդեպ. «Իր պես հղի աշխարհում չկա: Լրիվ ուրիշ է: Ես իր հետ ամեն օրը փայփայում եմ: Շատ ուրիշ զգացմունքներ է առաջացրել իր հանդեպ»:

Ամուսնական զույգը վերջերս է ԱՄՆ-ից վերադարձել Հայաստան: Ըստ Արմանի՝ իրենց նպատակն էր, որ երեխան լույս աշխարհ գա Հայաստանում: «Մենք հնարավորություն ունեինք, որ երեխան ծնվեր ԱՄՆ-ում, սակայն ցանկացանք, որ նրա ծննդավայրը Երևանը լինի: Ի վերջո, թե՛ իմ, թե՛ կնոջս ծննդավայրը Երևանն է, մենք այստեղ ենք ծանոթացել, այստեղ են անցել մեր ամենակարևոր տարիները, ինչու պետք է ցանկանայինք, որ երեխան ԱՄՆ-ում ծնվեր»,- ասաց նա:


41-ամյա դերասանն ուրախ է, որ հասուն տարիքում է առաջին անգամ հայր դառնալու: Ըստ նրա՝ տղամարդկանց համար դա անհրաժեշտություն է:

Արման Նշանյան

«Ես միշտ պատկերացրել եմ, որ ավելի հասուն տարիքում հայր կդառնամ: Ավելի երիտասարդ ընկերներիս միշտ խորհուրդ եմ տալիս հասունանալուց և կայանալուց հետո ընտանիք կազմել, երեխա ունենալ: Տղան հիմնականում ուշ է հասունանում և դառնում տղամարդ, իսկ դա շատ կարևոր է կնոջը ճիշտ վերաբերվելու, երեխային ճիշտ դաստիարակելու համար: Ես չեմ ընդունում, երբ ասում են երեխան ինքն իրենով կմեծանա:

Երեխայի դաստիարակությունը շատ կարևոր է, նա շատ ուշադրության, համակողմանի զարգացման կարիք ունի: Դու պետք է պատրաստ լինես դրան: Մարդիկ այֆոնը տալիս են երեխայի ձեռքը, ասում են՝ դե զբաղվիր: Թե՛ իմ, թե՛ կնոջս կարծիքով դա շատ սխալ է: Մենք այդպես չենք անելու»,- ասաց նա ու հավելեց,- Բացի այդ, ես վերջերս եմ հանդիպել կնոջս. 3 տարի է, ինչ ամուսնացած ենք: Ուզում էինք սկզբում իրար հետ ժամանակ անցկացնել, իրար վայելել, հետո երեխա ունենալ»:



Արմանը հետևում է հորոսկոպին և նկատեց, որ երեխան իր և կնոջ հակապատկերն է լինելու. «Հետաքրքիր համատեղության տակ է ծնվելու՝ Առնետի տարում, Խոյի ամսում: Մեզ համար ֆանտաստիկ մի երևույթ է լինելու, հետաքրքիր կյանք ենք վարելու, որովհետև մեր հակապատկերն է. Առնետն ու Ձին լրիվ այլ սկզբունքներով են: Հետաքրքիր մարդ է լինելու, սպասենք, տեսնենք՝ ով է»:

Արման Նշանյան

Այս տարին Արմանի համար կարևոր է նաև գործունեության առումով: Կոմիտասի մասին պատմող ֆիլմը, որում ռեժիսորը մեծ ջանքեր է ներդրել, այս տարի կներկայացնի հայ հանդիսատեսին: «Սողոմոնի երգերը» ֆիլմի երևանյան պաշտոնական պրեմիերան կլինի ապրիլին: Արմանն արդեն սկսել է նոր ֆիլմի նախապատրաստական աշխատանքները, այս տարի կմեկնարկին նաև նկարահանումները: Այնպես որ, դերասանն իսկապես հագեցած տարի է ակնկալում 2020-ից:

Աղբյուր՝ tert.am

Сообщение «Կնոջս հանդեպ շատ ուրիշ զգացմունքներ են առաջացել». Արման Նշանյանն ու կինը ԱՄՆ-ից Հայաստան են վերադարձել, որպեսզի երեխան Երևանում ծնվի появились сначала на ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->