>

Կանադայի Օնտարիո նահանգի Տորոնտո քաղաքում տղամարդը կծելով պոկել է ընկերուհու քթի ծայրը՝ իրենից բաժանվելու ցանկություն հայտնելու համար, հաղորդում է Metro-ն:

24-ամյա Էլիսոն Դանիլկոն և նրա 30-ամյա ընկեր Նիք Գրյուելը վիճել են գիշերային ակումբում Նոր տարին նշելու ժամանակ:




Քոչարյանի զոհերը

Տուն վերադառնալուց հետո նրանք շարունակել են վիճաբանությունը: Նիկը բարկացել է, երբ իմացել է, որ Էլիսոնը պլանավորել է Կոստա Ռիկա մեկնել առանց նրա ընկերակցության:





«Նա չէր ուզում, որ ես մեկնեմ,- պատմել է աղջիկը:- Նրա աչքերում այնքան բարկություն կար»:

«Ես ասացի, որ ուզում եմ բաժանվել իրենից և պատրաստվում եմ հունվարի 7-ին մեկնել Կոստա Ռիկա՝ որպես կամավոր աշխատելու նպատակով»,- պատմել է Էլիսոնը:


Նիկը նրան դեմ է տվել լողասենյակի պատին և բաց չի թողել: Քանի որ Էլիսոնը չէր դադարում գոռալ և օգնություն կանչել, նա կատաղել է և կծելով պոկել նրա քթի ծայրը:

Տուժածին հաջողվել է լքել տունը և փախչել հարևանների մոտ: Դեպքի վայր ժամանած ոստիկանությունը Էլիսոնին ուղարկել է հիվանդանոց:



Մարտին նրա քիթը վերականգնել են՝ օգտագործելով ականջի մի մասը:

Էլիսոնը պնդում է, որ մի քանի ամիս առաջ Նիկը կծել է նրա ուսը, ինչից հետո նրանք կարողացել են հաշտվել: Բայց այս անգամ նա վերջնականապես խզել է հարաբերությունները նրա հետ:

Նիկ Գրյուելը մեղադրվում է ծանրացնող հանգամանքներում հարձակման, բռնի կերպով ազատությունից զրկելու և պայմանական ժամկետի խախտման համար:

Сообщение Տղամարդը կծելով պոկել է սիրելիի քթի ծայրը՝ իրենից բաժանվելու մտադրության համար. Ֆոտո появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->