Չիչխանի և նրա տերևների անհավանական բուժիչ ու օգտակար հատկությունները, որոնց մասին քչերը գիտեն — ingablog

Չիչխանը փշատազգիների ընտանիքին պատկանող 0,5-3,5մ բարձրության խոշոր, փշոտ թուփ է, երբեմն էլ՝ ծառ: Ծաղկում է ապրիլ-մայիս, իսկ պտուղները հասունանում են սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին՝ թփի վրա մնալով մինչև գարուն:


Թարմ, հասուն, պտուղները պարունակում են ջուր, ճարպայուղ, A, C, B1, B2 B6, E վիտամիններ, ֆոլաթթու, խնձորաթթու, գինեթթու, շաքար, լինոլաթթվային, օլեինաթթվային և պալմիտինաթթվային գլիցերիդներ:

Սերմերի մեջ պարունակվում է մինչև 12% յուղ, կարոտին, տոկոֆերոլ, տերևներում՝ մինչև 10%  դաբաղանյութեր, C վիտամին, ֆիտոնցիդներ, ֆլավոնոիդներ, քիմիական տարրերից՝ երկաթ, բոր, մանգան: Կեղևում հայտնաբերվել է սերոտոնին և ալկալոիդ:


Բուժման նպատակով օգտագործվում են բույսի պտուղներն ու սերմերը, դրանցից ստացվող յուղը, որոշ դեպքերում՝ նաև տերևները: Պտուղները հավաքում են ուշ աշնանը, երբ սառչում են ու դառնում հաճելի թթվահամ:

Տերևները հավաքում են ամբողջ սեզոնին, չորացնում հով տեղում՝ միջանցիկ քամու տակ:

Դեղաբույսը համընդհանուր ճանաչում է ձեռք բերել իր գորշ կարմրավուն գույնով, յուրահատուկ համով ու հոտավետ յուղով:


Չիչխանի բուժական հատկանիշներն առավելապես գնահատվել և կիրառվել են Չինաստանում: Այն չափազանց օգտակար է նյութափոխանակության կարգավորման եւ արյան շրջանառության համար: Այն համարվում է նաև որպես հակալնդախտային միջոց: Բուժական նպատակներով օգտագործվում է թե՛ պտուղը, թե՛ յուղը և անգամ տերևները: Այն օգտակար է նաև հայմորիտի, մրսածության, գլխացավի, հոդացավերի, ստամոքսի խոցերի  ժամանակ:

Նյութի աղբյուր՝ hayinfo.net

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն

от admin

You missed

Приготовьте этот простой напиток, который совершенно безопасен, улучшает состояние организма, помогая выводить токсины из печени. Когда печень перегружена, это сразу чувствуется. Основные симптомы: слабость Энергетический ресурс головокружение изжога боль в правом ребре проблемы с пищеварением кожная сыпь Приготовьте этот простой напиток, который совершенно безопасен, улучшает состояние организма, способствует выводу токсинов из организма. Кроме того, напиток получается ароматным и освежающим. Ингредиенты. горсть свежих листьев шпината 1 лимонный сок 1 апельсиновый сок 1 литр воды 3 куб.см. медовый Способ приготовления: Налейте воду в глубокий дуршлаг и нагрейте ее. Добавьте листья мяты и готовьте 5 минут на медленном огне. Снимите с огня и дайте остыть до комнатной температуры. Добавить апельсиновый и лимонный сок, мед, хорошо перемешать. Мы нюхаем и пьем. Этот напиток также помогает при тошноте и воздействует на желудочно-кишечный тракт. Употребляйте 1 стакан напитка в день, который запустит в организме процессы очистки печени.