>

Քաղաքագետ Արտակ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

ԱՐԱ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ՈՒՐԱՑՄԱՆ ՔՐՈՆԻԿՈՆԸ

«Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը, որը խոստովանել էր, որ հիմնադրամի միջոցներն օգտագործել էր անձնական նպատակներով, դրանք ուղղելով նաև տարբեր առցանց խաղատներում խաղադրույքներ կատարելուն, այսօր որոշել է պատմական էքսկուրս կատարել:




Քոչարյանի զոհերը

Ընդ որում իր մատենագրությունն էլ ավարտել է <<Եվ հիշեք, անցյալին ուրացողը չի ունենում ապագա>> խոսքերով:

Սկսենք հենց այս խոսքերից, դիտարկելով դրանք Արա Վարդանյանի մատենագրության փաստերի լույսի ներքո:






Այսպես Արա Վարդանյանը նշում է, ոչ 24 ժամ լույսի, գազի, ջրի, աղետի գոտու, օդանավակայանի, բարձր աշխատավարձի, Արցախում հաղթանակի, արտագաղթի կասեցման, աղքատության վերացման, հույսի առաջացման, որակյալ ճանապարհների, հեռախոսակապի համար մենք բոլորս պարտական ենք Ռոբերտ Քոչարյանին և նա մեր՝ Հայ ժողովրդի խիղճն է:

Երիցս ճիշտ է Արա Վարդանյանը, << անցյալին ուրացողը չի ունենում ապագա>> և հենց այդ պատճառով էլ ապագա չի ունենա Արա Վարդանյանը, բացատրեմ թե ի՞նչու:
Այսպես՝

24 ժամյա էլեկտրա և գազամատակարարումը ՀՀ ում վերականգնվել է 1995թ-ին: Ռոբերտ Քոչարյանը Արցախի Նախագահն էր, ոչ թե ՀՀ-ի:

Աղետի գոտու վերականգնողական աշխատանքները նույնպես սկսվեցին այդ տարիներին, 1994 թ-ի հրադադարից հետո: Բայց երբ Ռ.Քոչարյանը ուզուրպացրեց ՀՀ ում իշխանությունը, ապա սկսեց թալանել աղետի գոտու նվիրատվությունները, մասնավորապես Շառլ Ազնավուրի կողմից նվիրաբերած սարքավորումները և արտերկրից եկած օգնությունները:


Ռ. Քոչարյանի և Սերժ Սարգսյանի իշխանության օրոք արտագաղթը հասել է սարսափելի չափերի , դա հանրահայտ փաստ է և ապացուցման կարիք չունի:

Հանրահայտ փաստ է նաև, որ այս երկուսի օկուպացիայի տարիներին ՀՀ ում ճանապարհներ չեն եղել, որովհետև լափվել են, ոչ միայն պետբյուջէից նախատեսված, այլ նաև Լինսի հիմնադրամի միջոցները: Ճանապարհներ ՀՀ քաղաքացիները սկսեցին ունենալ միայն այսօր, ապրիլյան հեղափոխությունից հետո:

Ինչ վերաբերվում է հեռախոսակապին, ապա դեռ թարմ է Արմենտելի խայտառակ սեփականաշնորհման գործարքը, որը կնքեց Քոչարյանը Հույների հետ և արդյունքում ՀՀ քաղաքացին խայտառակ ձևով թալանվեց մենաշնորհի հետևանքով, 250 դոլար արժողությամբ իզի քարտերը դեռ չենք մոռացել:

Արցախյան պատերազմի հաղթանակը Քոչարյանին վերագրելը, դա սրբապղծություն է եռաբլուրում թաղված մեր հերոսների նկատմամբ և անցյալի փաստերի կլասիկ ուրացում:
Ռոբերտի և Սերժի իշխանությունը սպանել էր Հայ ժողովրդի արժանապատիվ հայրենիք ունենալու հույսը, հուսադրել էր ազերիներին, որ շուտով կրկին կգրավեն Արցախը:

Ժողովրդի մոտ այդ հույսը կրկին արթնացավ ապրիլյան հեղափոխությունից հետո և ի հեճուկս Սերժի և Ռոբերտի, այո մարեց ազերիների մոտ, որ երբևիցե կարող են կրկին գրավել Արցախը:



Այնպես որ Արամ Վարդանյանի մատենագրությունը դա անցյալի ուրացում է, բայց սա չի նշանակում, որ նա չունի ապագա, քանի որ ցանկացած դատապարտված անձ, հույս ունի որ մի օր կազատվի, իսկ այն որ Արամ Վարդանյանը դատապարտվելու է միլիոնավոր ՀՀ քաղաքացիների նվիրատվությունները սեփական կարիքների համար կազինոներում ծախսելու համար, դա աներկբա է:

Հ.Գ

Ֆիզիկայում կա կանոն, կոչվում է էներգիայի պահպանման օրենք:
Իմաստը օրենքի հետևյալն է, էներգիան չի կորչում, այն է եթե ինչ որ մի բան պակասում է ինչ որ մեկի մոտ, ապա աներկբա ավելանում է մեկ ուրիշի մոտ:

Այն ինչ Սերժի և Քոչարյանի իշխանության ժամանակ պակասել է ժողովրդի մոտ, ավելացել է հենց Քոչարյանի և Սերժի մոտ:

Այլ կերպ ասած. Ինչ պակասել է Համահայկական հիմնադրամի հաշիվներից, ավելացել է Արա Վարդանյանի մոտ:

Այնպես որ սա է անցյալը, որը այսօր ուրացավ Արա Վարդանյանը և կանխորոշեց իր իսկ գոյություն չունեցող ապագան:

Եվ մի բան էլ, Արա Վարդանյանը, որքան էլ ջանա, քաղբանտարկյալ դառնալ չի կարող, որովհետև Համահայկական հիմնադրամի թալանը քաղաքականության հետ աղերս չունի, դա սովորական հափշտակություն է:

Արտակ Գալստյան

Сообщение Արա Վարդանյանի ուրացման քրոնիկոնը․ Արտակ Գալստյանի անդրադարձը появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->