>

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, երեկ՝ հունվարի 11-ին, ոստիկանության ներքին անվտանգության վարչության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և ոստիկանության Նոր-Նորքի բաժնի




Քոչարյանի զոհերը

քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների կողմից ձեռնարկված համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, Երևանի Նոր-նորք վարչական շրջանում հայտնաբերվել և ոստիկանության Նոր-Նորքի բաժին են բերման ենթարկվել Երևան քաղաքի 2 բնակիչ:





Նրանք են 26-ամյա Թեհմինե Շահբազյանը և 21-ամյա Վիկտորյա Դամբուրաջյանը: Վերջիններս կասկածվում են Երևան քաղաքի բնակիչ, 34-ամյա Կարեն Գ.-ից 2019 թվականի նոյեմբերից մինչև այս տարվա հունվար ամիսն ընկած ժամանակահատվածում 1 միլիոն դրամ շորթելու մեջ:


Աղբյուրի տեղեկություններով՝ նրանք Կարեն Գ.-ից գումարը շորթել են՝ ասելով. «Անձնական կյանքիդ վերաբերող տեղեկություններ չհրապարակելու դիմաց պետք է տաս այդքան գումար»:

Բերման ենթարկվելուց հետո Թ. Շահբազյանի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է շորթման առարկա հանդիսացող գումարի մի մասը:



Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ և Թ. Շահբազյանն ու Վ. Դամբուրաջյանը ձերբակալվել են:

Աղբյուրի տեղեկություններով, Կարեն Գ.-ն աշխատում է Երևանում գործող ՍՊԸ-ներից մեկում՝ որպես առաքիչ:

Сообщение Ոստիկանական հատուկ օպերացիա՝ Երևանում․ Ձերբակալվել են 2 կին՝ շորթման կասկածանքով․ Մանրամասներ появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->