>

Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Նախորդ կոռումպացված ռեժիմի ներկայացուցիչները Սահմանադրական դատարանի մասով հետաքրքիր քայլ են մտածել/անում:




Քոչարյանի զոհերը

Ինչպես գիտեք, ՍԴ այն դատավորները, որոնք առաջիկա շաբաթներում հոժարակամ հրաժարական կտան՝ դրա դիմաց միանգամից կստանան իրենց ստացվելիք աշխատավարձը (ամբողջությամբ):





Դատավորների մի մասը հակված են դիմելու այդ քայլին, ինչը հեչ դուր չի գալիս ՀՀԿ-Քոչարյան թիմին, որոնք փորձում են կանխել այդ սցենարը:

Վերջիններս տարբեր մեդիառեսուրսներով ակտիվ լուրեր են տարածում, թե իբր իրավապահները Սահմանադրական դատարանի երկու դատավորների մասին


«խիստ անձնական» բնույթի տեղեկություններ են հավաքագրել և այդ կոմպրոմատով ուզում են դատավորներին ստիպեն, որ հրաժարական տան:

Արդյունքում, հրաժարական տված այդ դատավորների մասին հանրությունը կմտածի. «ահա, փաստորեն սա է լեվիյ գնացող ՍԴ դատավորը»: Որքան էլ որ դա սուտ լինի, որևէ մեկը չի ուզում հանրության կողմից ընկալվել որպես արտաամուսնական կապեր ունեցող:



Հրաժարական պլանավորող ՍԴ դատավորները, բնականաբար, այժմ հուշտ կլինեն այդ քայլին դիմելուց… Նույնիսկ իմանալով, որ իրավապահների կողմից կոմպրոմատ հավաքելու լուրերը կեղծ են:

Հ.Գ. Ես վստահ եմ, որ անձնական կյանքի մասին կոմպրոմատներով որևէ բան ստիպելու իշխանությունները հեռացվել են 2018 թվականին:

Իշխանությունները, որոնք առնվազն իմ ու «Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանի նկատմամբ դիմել էին այդ քայլին:

Сообщение Իմ ու «Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանի նկատմամբ դիմել էին այդ քայլին. Դանիել Իոաննիսյան появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->