>

«Արմնյուզ» հեռուստաընկերության եթերում ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը նշել է, որ տնտեսական

ոլորտում Նիկոլ Փաշինյանը շարունակում է վատ քաղաքականություն վարել․




Քոչարյանի զոհերը

«Սխալ քաղաքականության պատճառով Հայաստանից փող է, որ հոսում է, որովհետև տարածաշրջանում մեր կողքին կան էժան երկրներ։





Խոսքս ուղղում եմ Կառավարությանը՝ ինչո՞ւ եք դոլարային գներն աճեցնում, իսկ դրամային գները կայունացնում։ Կանգնած ենք գլոբալ կատաստրոֆայի շեմին»,- ասել է Բագրատյանը:

Տնտեսագետը նշել է, որ Ազգային վիճակագրական կոմիտեն դեռևս չի ներկայացրել վերջին 11 ամիսների թվերը, որը պետք է աներ հունվարի 5-ին․


«Սա պետական հանցագործություն է։ Վստահ եմ, որ այդ թվերը գնացել են Կառավարություն՝ համաձայնության»։

Հարցին՝ գործարարների նկատմամբ այսօր կա՞ ընտրովի մոտեցում, Հրանտ Բագրատյանը պատասխանել է, որ յուրաքանչյուր խոշոր գործարար,

եթե դառնում է Կառավարության ռեսուրսը, ուրեմն աշխատելու խնդիր չի ունենում։



Չնայած այս ամենին՝ Հրանտ Բագրատյանը եթերի ընթացքում նշել է, որ այդուհանդերձ, տնտեսության ոլորտում որոշակի առաջխաղացում նկատում է.

աճում է վերամշակվող արդյունաբերությունը, որը սակայն 3,5 տոկոսից չի անցնում։

Մանրամասները՝ տեսանյութում:

Сообщение «Կանգնած ենք գլոբալ կատաստրոֆայի շեմին». Հրանտ Բագրատյանի հայտարարությունը появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->