>

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին Հայաստանի Քննչական ծառայությունը մեղադրանք է առաջադրել յուրացնելու կամ վատնելու հոդվածով։




Քոչարյանի զոհերը

ՀՀ դատախազությունը մերժել է Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գույքի վրա կալանք դնելու որոշման դեմ` Սարգսյանի պաշտպանի բողոքը։





Sputnik Արմենիան այս մասին տեղեկացավ ՀՀ գլխավոր դատախազությունից։

Հիշեցնենք` 2019թ.–ի դեկտեմբերի 18–ին հայտնի դարձավ, որ Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և «Ֆլեշ» ընկերության նախագահ Բարսեղ Բեգլարյանի գույքի վրա կալանք է դրվել։


Դեկտեմբերի 4–ին ՀՔԾ–ն Սերժ Սարգսյանին մեղադրանք էր առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` յուրացնելու կամ վատնելու համար։

Ըստ ՀՔԾ–ի` ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ` պաշտոնատար մի խումբ անձինք պետությունից հափշտակել են ընդհանուր առմամբ 489.160.310 ՀՀ դրամ։



Մեղադրանքում շրջանառվում էր «Ֆլեշ» ընկերությունը։

Դեկտեմբերի 5-ին ՀՔԾ–ն հայտնեց, որ «Ֆլեշ» ընկերության նախագահ Բարսեղ Բեգլարյանին է մեղադրանք առաջադրվել պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի հափշտակության կատարմանը դրդելու համար։

Сообщение Հայտնի է Գլխավոր դատախազության որոշումը՝ Սերժ Սարգսյանի գույքի կալանքի տակ գտնվելու վերաբերյալ появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->