>

Արամ Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Ժողովուրդը սիրում է ներկայիս իշխանությանը ու հատկապես, իհարկե, Նիկոլ Փաշինյանին:




Քոչարյանի զոհերը

Եվ այդ սերն ամենեւին պայմանավորված չէ տնտեսական ցուցանիշներով, միջազգային վարկանիշներով եւ ժապավեն կտրելով:





Ժողովուրդը սիրում է Փաշինյանին, որովհետեւ նա կարողացավ հեղափոխություն իրականացնել: Իհարկե, կան հանգամանքներ, որոնք կարող են այդ սերը սասանել.

1. Ներկայիս իշխանության հանդուրժողական վերաբերմունքը սեռական փոքրամասնությունների հանդեպ (որն, ի դեպ, ես ամբողջությամբ կիսում եմ):


2.Հայոց լեզվի՝ բուհերում դասավանդման խնդիրը:

3.Ամուլսարը աշխատեցնելու հարցը:

4.Բանակից 10 միլիոն դրամի դիմաց ազատելու նախագիծը:



5.Բժշկական պարտադիր ապահովագրության նախագիծը, որը կարող է առաջացնել «պարտադիր կուտակայինի» նման կրքեր:

Բայց եթե անգամ այս բոլոր խնդիրները լուծվեն ոչ ժողովրդահաճո ճանապարհով, դա կարող է միայն սասանել, բայց ո՛չ «վերացնել» իշխանության հանդեպ սերը:

Ժողովրդի համար, մեծ հաշվով, գոյություն ունի մեկ չափանիշ՝ «թալանչի է – թալանչի չէ»: Ըստ այդմ, նախորդ իշխանությունները թալանչի են, ներկաները թալանչի չեն:

Сообщение Արամ Աբրահամյանի ֆանտաստիկ գրառումը՝ Նիկոլ Փաշինյանի մասին появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->