>

Картинки по запросу Ռազմիկ Ամյան

Երգիչ Ռազմիկ Ամյանի ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է տեղ գտել․




Քոչարյանի զոհերը





«Վերջին ժամանակներս համացանցում բազմաթիվ կեղծ տեսանյութներ և հոդվածներ են տարածվել անհայտ անձանց կողմից (fake)՝ մարդկային էմոցիաների հաշվին լսարան հավաքելու միտումով, որոնք բացահայտ զրպարտանք և վիրավորանքի խոսք են պարունակում:

Այլ պարագայում նմանատիպ հոդվածները մեր ուշադրությանը չէին արժանանա, եթե չխախտվեր թույլատրելի օրինական և բարոյական կանոնները: Հոդվածներին կից մեկնաբանությունները ևս չեն ֆիլտրացվել` ընդհուպ մինչև հայհոյանքներ երգչին և իր ընտանիքին: Տպավորություն է ստեղծվում` այդ ամենը խրախուսվում է տվյալ հոդվածի/տեսանյութի հեղինակների կողմից:


Հորդորում ենք 24 ժամվա ընթացքում հեռացնել Ռազմիկ Ամյանին վերաբերող նմանատիպ բոլոր հոդվածներ/տեսանյութները, այլապես կդիմենք իրավապահ մարմիներին` իրավական գործընթաց սկսելու համար:

Ռազմիկ Ամյանը մշակութային գործիչ է և զբաղվում է միմիայն մշակույթային գործունեությամբ, ով ԵՐԲԵՎԻՑԵ ՉԻ մասնակցել և ՉԻ մասնակցում քաղաքական կուսակցությունների կողմից կազմակերպված քաղաքական գործընթացներին: Ի դեպ, Ռազմիկը միակ հայ երգիչն է, որ մասնակցել է Եվրախորհրդի մշակույթի բաժնի կողմից կազմակերպված «Երուսաղեմ» ծրագրին, որտեղ իր լուման է ներդրել ցեղասպանությանը հանրային ճանաչում տալուն:



Ռազմիկ Ամյանի ծավալած մշակույթային գործունեության ինֆորմացիան 2010թ.-ից ամբողջովին զետեղված է իր սոց. էջերում, որին կարող են հետևել բոլորը, քանի որ սա է իրեն վերաբերող ինֆորմացիայի միակ հավաստի աղբյուրը:

Հարգանքներով`
Արմին Մովսիսյան»:

Сообщение Հորդորում ենք 24 ժամվա ընթացքում հեռացնել Ռազմիկ Ամյանին վերաբերող նմանատիպ բոլոր հոդվածներ/տեսանյութները. գրառում появились сначала на ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->