>

ՀԽ նախագահ, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Գեներալ Մանվելի խափանման միջոցը փոխելու մասին




Քոչարյանի զոհերը

1. Մեկնաբանություններ աչքովս ընկան, որոնք նպատակ են հետապնդում հանրությանը մոլորեցնելու ու հեղափոխությունից հիասթափեցնելու, թե իբր Մանվել Գրիգորյանին մեկընդմիշտ բաց են թողել, քանի որ չեն կարողացել ապացուցել նրա մեղքը։





Ստիպված ենք հիասթափեցնել մանիպուլյատորներին.

Մանվել Գրիգորյանին առաջադրված մեղադրանքները չեն հանվել, նա շարունակում է գործով անցնել և սոսկ խափանման միջոցն է փոխվել, ենթադրում եմ, առողջության վատթարացման պատճառով, առողջությանը վտանգ չսպառնալու դեպքում էլ պատիժն անխուսափելիորեն կրելու է։


2. Եթե նրա կյանքի օրերը հաշվվսծ են ու նա կարող էր մահանալ բանտում, ապա ճիշտ որոշում է կայացվել.

մեր երազած պետությունը անմեղ Հաց բերողին կամ նույնիսկ հանցագործության մեջ մեղադրվող գեներալին խոշտանգող ու սպանող պետությունը չէ։



Մենք իրավունք չունենք ու չպետք է թույլ տանք, որ պետությունը արյան պատասխանատվության տակ մտնի, պետությունը հանցագործ դառնա, ինչպես դա արեցին նախկին իշխանությունները։

3. Եթե այս ամենն ընդամենը կազմակերպված թատրոն էին գեներալի պաշտպանական խմբի կամ դատավորի կողմից, միևնույնն է, ուրախությունը կարճ է տևելու, քանի որ Մանվել Գրիգորյանի վրայից մեղադրանքները հանված չեն ու չպետք է հանվեն, որովհետև նրա դեմ ձեռքբերված ապացույցներն ու փաստերը անողոք են ու անհերքելի։

Այնպես որ ամեն ինչ ճիշտ է արված գոնե պետության կողմից։ Եթե խաղ լինի, դրա դեմը փակելը շատ հեշտ է։

Сообщение Գեներալ Մանվելի խափանման միջոցը փոխելու մասին. Ստյոպա Սաֆարյանի անդրադարձը появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->