>

Ուրուգվայի Պունտա դել Էստե քաղաքում ուղղաթիռից խոզ են նետել անշարժ գույքի ոլորտի ձեռնարկատեր

Ֆեդերիկո Ալվարես Կաստիլոյի առանձնատան լողավազանի մեջ, որի տեսանյութը հրապարակել է Daily Mail պարբերականը:




Քոչարյանի զոհերը

Կադրերում երևում է, թե ինչպես է արգենտինացի միլիոնատիրոջ առանձնատան վրայով անցնող ուղղաթիռից խոզ ընկնում լողավազանի մեջ:





Ձեռնարկատիրոջ կինը՝ մոդել Լարա Բերնասկոնին, տեղական մամուլին հայտնել է, թե տարածքում գառ է ընկել:

Համացանցի օգտատերերը նկատել են, որ ոչ թե գառ, այլ խոզ է ընկել լողավազան: Համացանցում լայն տարածում գտած տեսանյութի մեկնաբանները Կաստիլոյին են մեղադրել տեղի ունեցածի համար:


Ոմանք ենթադրել են, որ նա է՛լ ավելի ճանաչված լինելու համար հատուկ է նման բան կազմակերպել:

Չորեքշաբթի` հունվարի 15-ին, Կաստիլոն Instagram սոցկայքի իր էջում հերքել է այդ լուրերը:



«Ես ոչ մի կապ չունեմ վանդալիզմի հետ, որից տուժել են իմ ընտանիքի անդամները: Մենք տանն էինք, երբ դեպքը տեղի ունեցավ:

Այգուց աղմուկ լսեցինք, դուրս եկանք տեսնելու, թե ինչ է պատահել և այդ զզվելի պատկերին ականատես եղանք: Այս չար կատակն իսկապես վշտացրեց մեզ»,-պատմել է գործարարը:

Ենթադրվում է, որ ուղղաթիռից նետել են արդեն սատկած կենդանու: Հայտնի չէ` Կաստիլոն հետաքննության համար զանգահարել է ոստիկանություն, թե ոչ:

Сообщение Ինչո՞ւ են ուղղաթիռից խոզ նետել միլիոնատիրոջ լողավազանի մեջ (լուսանկարներ, տեսանյութ) появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->