>

Խոյ: Այսօր բավական բարձր տրամադրություն կունենաք, ինչը դրական կազդի ձեր աշխատունակության վրա: Երբ դուք գտնվում եք ձեր գաղափարակիցների շրջապատում, դուք անպարտելի եք:

Ցուլ: Լուրջ բաներ այսօր մի պլանավորեք, փորձեք օրն անցկացնել խաղաղ, հանգիստ: Մի մերժեք հին ընկերների հետ հանդիպելու առաջարկը:




Քոչարյանի զոհերը

Երկվորյակ: Այսօր դուք հաջողության կգրանցեք ամեն ասպարեզում առանց մի փոքր ջանք անգամ գործադրելու, այսպիսի օրեր քիչ կլինեն, այնպես որ օգտագործեք հնարավորությունը:





Խեցգետին: Այսօր ձեզ նվիրեք ընտանիքին ու ընկերներին: Դուք կտրվել եք ձեր հին ընկերներից, վաղուց չեք հանդիպել նրանց, այժմ ժամանակն է սխալն ուղղելու:

Առյուծ: Մոռացեք «ես ուզում եմ» արտահայտությունը, այսօր ձեր կարգախոսը պետք է լինի «ինձ ինչ է պետք»: Միայն այդ կարգախոսով առաջնորդվելիս կհասնեք հաջողության:

Կույս: Եթե աշխատանք եք փնտրում, շատ շուտով նոր առաջարկ կստանաք, եթե արդեն աշխատում եք, ապա առաջընթաց կունենաք, հավանաբար, ֆինանսական առումով:


Կշեռք: Այսօր երեկոն լավ ընկերական միջավայրում անցկացնելու առաջարկ կստանաք: Մի մերժեք: Օրը խոստանում է լավ ավարտ՝ հաճելի մարդկանց ընկերակցությամբ:

Կարիճ: Այսօր պետք է արագ գործեք, ձեր ամեն րոպեն թանկ է ձեզ համար, պետք է արագ կողմնորոշվեք ու գործեք:



Աղեղնավոր: Այսօր փորձեք ոչ մեկի հետ չվիճել, կոնֆլիկտի մեջ չմտնել: Դա կզայրացնի ձեզ, դուք կկորցնեք լավ տրամադրությունը և ի վիճակի չեք լինի օրվա համար նախատեսված գործերն ավարտին հասցնելու:

Այծեղջյուր: Այսօր հայտարարեք պարգևատրման օր. խոսքը ինքներդ ձեզ պարգևատրելու մասին է: Դուք շատ եք աշխատում, բայց եթե փորձեք հիշել, թե վերջին անգամ երբ եք, օրինակ, ինքներդ ձեզ համար մի բան գնել, չեք կարող: Հիմա ժամանակն է:

Ջրհոս: Եթե իրավիճակները, որում կհայտնվեք, ճիշտ գնահատեք, ապա ձեզ ոչինչ չի կարող խանգարել սկսածն ավարտելու համար, իսկ եթե տրվեք զգացմունքներին, անհաջողություն ապահոված է:

Ձկներ: Աշխատավայրում հնարավոր են բարդություններ: Մի ընկճվեք ու փորձեք առանց նյարդայնանալու լուծել դրանք: Այլ ելք չունեք:


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->