>


Պրոդյուսեր, ռեժիսոր Ելենա Արշակյանի թիմը նոր հեռուստանասերիալ է նկարահանում: «Շիրազի Վարդը» իրական պատմության հիման վրա նկարահանվող այս նախագծի նկարահանումներին եղել  է նաև BlogNews.am-ը: Ի դեպ, սա առաջին հայկական հեռուստասերիալն է, որը ցուցադրվել է 4K որակով և հասանելի կլինի միայն Ucom ցանցում գործող ArmeniaPremium-ի բաժանորդների համար:  
«Շիրազն այն քաղաքն է, որտեղ ծնվել և մեծացել է մեր հերոսուհին` Վարդը: Այնպես է ստացվում մեր հորսսուհին հայտնվում է պարսկական ընտանիքում և դաստիարակվում է պարսկական ավանդույթներով: Մեր հերոսուհին մի օր կանգնում է այն հարցին, թե ով եմ ես»:








Քոչարյանի զոհերը

    

Ելենան պատմում է, որ նմանատիպ պատմություններ շատ կան, և նմանատիպ պատմություններից մեկն էլ, որոշեցին էկրանավորել: «Մեր գլխավոր հերոսուհին բավականին բարդ իրավիճակում է հայտնվում, որպեսզի հասկանա, թե ով է: Նկարահանումներն իրակացրել ենք Թեհրանում, Շիրազում, Հայաստանում»:


Հեռուստասերիալում ներգրաված են ազգությամբ պարսիկ և հայ դերասաններ. Դավիթ Աֆրիկյանը, Էլեն Սարգսյանը, Օլյա Հակոբյանը, Սիսիան Սեփանյանը, Դավիթ Մարդյանը, Հրաչյա Գասպարյանը, Սամվել Սարգսյանը, Հմայակ Հակոբյանը, Իրինա Հարությունյանը, ինչպես նաև Անի Երանյանը,  ով վերջին տարիներին բնակվում էր Մոսկվայում և հայկական նախագծերում չէր նկարահանվում. «Շատ մեծ սիրով ընդունեց նկարահանվելու առաջարկը և այս պահին գտնվում է Հայաստանում, որպեսզի մասնակցի նկարահանումներին: Դերը հետաքրքրեց Անիին, որովհետև այսպիսի կերպարում նա դեռևս չի եղել: Ի դեպ, հերոսուհու անունն էլ Ելենա է»:



   
Նյութը` Սիրանուշ Գրիգորյանի
Լուսանկարները` Էլեն Գասպարյանի

Сообщение Առաջին կադրերը Անի Երանյանի, Դավիթ Մարդյանի, Օլյա Հակոբյանի և այլոց մասնակցությամբ նոր` «Շիրազի վարդը» հեռուստասերիալից появились сначала на ԻՆՖՈ-ԺԱՄԱՆՑ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->