>

«Արդեն հայտնել էինք, որ քիչ առաջ հայտնաբերվել է ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վնասվածքով:

ArmLur.am-ը պարզեց, որ նախական տվյալներով, հրազենային վիրավորումը ստացվել է այն զենքից, որն ամրակցված է իրեն: Կուտոյանի դին հայտնաբերվել է Պարույր Սեւակի բնակարաններից մեկում, որը նա գնել էր 4 տարի առաջ: Մենք պարզեցինք, որ բնակարանի պատերի վրա եղել են կրակոցների հետքեր: ArmLur.am-ը տեղեկացավ նաեւ, որ նա դեպքի պահին տանը միայնակ է եղել:

Հավելենք նաեւ, որ նա մշտապես չէր բնակվում Երեւանում, քանի որ կրթական ծրագրի շրջանակներում ընտանիքի հետ մեկնել էր Լոնդոն՝ սովորելու:




Քոչարյանի զոհերը

Նշենք, որ Կուտոյանն ամուսնացած էր և անչափահաս երեխաներ ուներ: Հավելենք, որ Կուտոյանը ԱԱԾ տնօրենի պաշտոնը զբաղեցրել է 2016-2018 թվականներին եւ ազատվել է պաշտոնից թավշյա հեղափոխությունից հետո»,-գրում է կայքը:

Գեորգի Կուտոյանը ծնվել է 1981 թվականին:





2002-2010 թթ. – Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանում, Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայում, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայում զբաղվել է գիտամանկավարժական գործունեությամբ։
2005-2006 թթ. – ՀՀ գլխավոր դատախազության գիտաուսումնական կենտրոնի գիտական աշխատող, այնուհետև՝ իրավական և կառուցվածքային բարեփոխումների բաժնի դատախազ։

2006-2007 թթ. – ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ավագ խորհրդական։

2008-2010 թթ. – ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գլխավոր իրավախորհրդատու։


2010-2011 թթ. – զբաղվել է փաստաբանական գործունեությամբ։

2011 թ. ՀՀ Նախագահի կարգադրությամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի օգնական։
2011-2014 թթ. – Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդին առընթեր հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման մոնիտորինգի հանձնաժողովի նախագահ։

2011 թ. հուլիսի 14-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի իրավաբան անդամ՝ երեք տարի ժամկետով։
2013 թ. սեպտեմբերի 4-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ։

2016 թ. փետրվարի 3-ին ՀՀ Նախագահի կարգադրությամբ ազատվել է ՀՀ Նախագահի օգնականի պաշտոնից։



2016 թ. փետրվարի 3-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ։

2016 թ. փետրվարի 12-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից։

2016 թ. փետրվարի 12-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրեն։

2018 թ. մայիսի 10-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից:

Ամուսնացած էր, ունի մեկ որդի:

Сообщение ՏԵՍԱՆՅՈՒԹ.ինչ հանգամանքներում է հայտնաբերվել Գեորգի Կուտոյանի դին появились сначала на ԻՆՖՈ-ԺԱՄԱՆՑ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->