>

Գեորգի Կուտոյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ինքնասպանոության հասցնելու հոդվածով, բայց բազմաթիվ վարկածներ են առաջ քաշվելու:




Քոչարյանի զոհերը

Այս մասին ԱԱԾ նախկին տնօրեն Գերոգի Կուտոյանի մահվան դեպքի վայրում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը: «Դեպքի վայրում հայտնաբերվել է Կուտայնի դին՝ հրազենային վնասվածքով, ատրճանակ է հայտնաբերվել , տեղում պարզել ենք, որ օրինական կարգով ստացած իր զենքն է՝ Վրաստանի անվտագության ծառայության ղեկավարի կողմից նվիրած:





Կան բազմաթիվ պարկուճներ և պատերին վնասվածքներ: Դեպքի վայրում Կուտոյանի և նրա հոր մասնակցությամբ գործողություններ են կատարում մասնագետները, այս պահին էլ քննչական գործողությունները շարունակվում են, նրա կնոջից և հորից բացի այլ որևէ անձ չի եղել դեպքի վայրում, բացի դատաբժիշկներից, քրեագետներից և քննիչներից և օպերատիվ աշխատողներից»«-ասաց Մելիքյանը:

Նա հայտնեց, որ հարուցվել է քրեական գործ ՔՕ-ի 110-դ հոդվածի 1-ին մասով.«Խնդրում եմ, չխափնվեք 110-րդ հոդվածին, այս պահին ունեցած տվյալներով հարուցել ենք 110-րդ հոդվածով, բայց բազմաթիվ վարկածներ են առաջ քաշվելու: Կարող է լինել սպանություն, կարող է լինել սպանություն՝ քողարկված ինքնասպանությունով, հետագայում փորձաքննություններով դրանց արդյունքով ընդհանուր պատկերը պարզ կլինի, թե ինչ է տեղի ունեցել»:


ՔԿ պաշտոնյան հայտնեց, որ Գեորգի Կուտոյանը հրազենային վնասվածք ունի քունքի շրջանում, հայտնաբերվել է չորս տասնյակից ավելի պարկուճ ու գնդակ.«Թե այդ զենքից են արձակվել կրակոցները, հայտնի չէ, դա կպարզի փորձաքննությունը»:



Թե ովքեր են հարցաքնվել Մելիքյանը այս պահի դրությամբ տեղեկություն չտրամադրեց:

Հիշեցնենք, որ այսօր իրեն պատկանող բնակարանում հայտնաբերվել էր Գեորգի Կուտայնի դին՝ հրազենային վնասվածքով:

Сообщение Հայտնաբերվել է չորս տասնյակից ավելի պարկուճ․․․Արդյո՞ք իր զենքից է եղել այդ կրակոցները появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->