>

Ognov.ru կայքը գրում է, որ չափազանց կարևոր է, թե ինչպես եք սկսում առավոտը։ Այսօր բավական տարածված է առավոտյան կիտրոնով տաք հյութ խմելը։ Սակայն այս դեպքում դուք չեք «քամում» կիտրոնի բոլոր օգտակար հատկությունները։ Ամբողջական կիտրոնը եփելով՝ կարող եք ստանալ բոլոր օգտակար հատկությունները, որոնք կիտրոնը կարող է առաջարկել։




Քոչարյանի զոհերը

Բաղադրիչներ` 6 կիտրոն, ջուր, մեղր





Պատրաստման եղանակը` Կիտրոնը մասերի բաժանեք, վրա ջուր լցրեք։ Ջուրը եռացրեք 3 րոպե։ 10-15 րոպե թողեք սառչի։


Կիտրոնը հանեք ջրից։ Խմեք տաք կիտրոնի հյութը։ Ջրի մնացած մասը լցրեք ապակե տարայի մեջ հետագա օգտագործման համար։ Թեյի մեջ կարող եք մեղր ավելացնել։

Օգտակար հատկությունները` Ամրացնում է իմունիտետը։ Պաշտպանում է մրսածությունից։ Էներգիա է հաղորդում։ Օգտակար է նյութափոխանակությանը, կարգավորում է այն։



Մաքրում է տոքսինները։ Կարգավորում է pH-ի մակարդակը։ Մաքրում է մաշկը։ Թարմացնում է շնչառությունը։

Օգնում է նիհարել։ Բարձրացնում է տրամադրությունը, օգնում է խուսափել անհանգստության զգացումից։


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->