>

Հայերեն Վիքիպեդիայից հունվարին մի քանի անգամ՝ այդ թվում նաև՝ երեկ, փորձել են ջնջել ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի կենսագրությունը:




Քոչարյանի զոհերը

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասել է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը:





«Հունվարի 3-ի ցերեկը Գեորգի Կուտոյան անուն ազգանունով «Վիքիպեդիա»-ում գրանցված օգտատերն ամբողջությամբ ջնջել է ԱԱԾ նախկին տնօրենի մասին տեղեկությունը»,- ասել է Մարտիրոսյանը:

Նրա խոսքով՝ դրանից հետո հայերեն «Վիքիպեդիա»-ի համակարգողներից մեկը մի քանի րոպեից հետո վերականգնել է այդ ջնջված տեղեկությունը:




«Դրանից կես ժամ հետո Գեորգի Կուտոյան անունով օգտատերը նորից մտել և ջնջել է այդ տեղեկությունը, որից հետո դարձյալ «Վիքիպեդիա»-ի համակարգողներից մեկը վերականգնել է այն»,- ասել է մեդիափորձագետը:

Հիշեցնենք, որ այսօր Երևանի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով։

Сообщение Ով է «Վիքիպեդիա»-ից 3 անգամ փորձել ջնջել ԱԱԾ նախկին տնօրենի կենսագրությունը․ Սամվել Մարտիրոսյանի անդրադարձը появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->