>

Այսօր՝ հունվարի 17-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։

Ժամը 18։00-ի սահմաններում Opel Astra մակնիշի 36 GR 394 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Երասխ ավտոճանապարհի 34 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է երկաթե արգելապատնեշներին, մոտ 20 մետր առաջ ընթացել, բախվել երկաթե գովազդային վահանակի սյանը։




Քոչարյանի զոհերը

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով ավտոմեքենան մեջտեղից կիսվել է և շպրտվել տարբեր կողմեր։





Վթարի հետևանքով 2 հոգի ծայրահեղ ծանր ախտորոշմամբ քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից, և օպերատիվորեն ժամանած Արտաշատի հիվանդանոցի բժիշկների կողմից ոստիկանության Արարատի մարզային վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Զաքարյանի ուղեկցությամբ տեղափոխվել են Արտաշատի բժշկական կենտրոն։


Մինչ դեպքի վայրում աշխատում էր ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Մարգար Մարգարյանը, հիվանդանոցից ահազանգ ստացվեց, որ վիրավորները, վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով, մահացել են։

Փաստի առթիվ Ն. Սաֆարյանի որոշմամբ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածների ինքնությունը։

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ ավտոմեքենայի սեփականատերը գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում, իսկ ավտոմեքենան տանից փախցրել էր նրա տղան, իսկ մահացածներից մեկը Արարատ քաղաքի Ոսկու կորզման ֆաբրիկայի Բանավան թաղամասի բնակիչ՝ 18-ամա Հայկ Սարգսյանն էր։



Ավտոմեքենան քննիչի հանձնարարականով քարշակի միջոցով տեղափոխվել է ոստիկանության Արտաշատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

*** Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ Արարատի մարզի ոստիկաններն ու քննիչները պարզել են՝ մահացածներն են Արարատի մարզի Արարատ քաղաքի Ոսկու կորզման ֆաբրիկայի Բանավան թաղամասի 1-ին շենքի բնակիչ՝ 18-ամյա Հայկ Սարգսյանը և նույն Բանավանի 1Ա շենքի բնակիչ՝ 18-ամյա Աշոտ Բաբայանը։

Сообщение Խոշոր ու ողբերգական ավտովթար Արարատի մարզում. մեքենան մեջտեղից կիսվել է появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->