>

«Ցավոք սրտի, ենթադրում եմ, որ սա անցյալի արձագանքն է»,- Գեորգի Կուտոյանի մահվան մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։




Քոչարյանի զոհերը

«Նախ պետք է ասեմ, որ ապշահար արեց այս լուրը ևʹ ինձ, ևʹ իմ գործընկերներին։ Լուրը նոր է, խորը մեկնաբանություն չեմ կարող անել։





Ցանկանում եմ իմ ցավակցությունը հայտնել բարեկամներին, հարազատներին, վստահ եմ՝ շուտով կիմանանք մանրամասները»,- նշեց նա։


Հարցին՝ Կուտոյանը՝ որպես ԱԱԾ ղեկավար, պարզ է, որ տիրապետում էր որոշակի ինֆորմացիայի, կարո՞ղ էր իսկապես ինքնասպանություն լինել, թե չի բացառում, որ սպանություն լինի, Սիմոնյանն ասաց․

«Խոսքը վերաբերում է մարդու կյանքին և անկախ նրանից, թե ինչ պաշտոն է զբաղեցրել, չեմ կարծում, որ այնպիսի ժամանակահատվածում է զբաղեցրել, կամ այնքան մեծ բեռ է կրել, որ այդ բեռը․․․



չգիտեմ, ինքնասպանությունն ու սպանությունը տարբեր մեկնաբանությունների և տարբեր հետևությունների առիթ է, եկեք սպասենք, տեսնենք՝ ինչ կասի նախաքննող մարմինը՝ ինչն է եղել պատճառը:

Կարծում եմ՝ սա նախկինի արձագանք կարելի է համարել, որը մինչև օրս հնչում է, և մեր ականջին հասնում է նման ձևերով, ցավալի արձագանք է, կարծում եմ հետևություններ պետք է անենք»,- կարծիք հայտնեց ԱԺ փոխնախագահը:

Сообщение Ալեն Սիմոնյանը՝ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի առեղծվածային появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->