>

Դավիթ Ջալալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Շղթայական սպանդ․ Քիլլերի սարսափազդու գործելաոճը




Քոչարյանի զոհերը

ԱԱԾ-ի նախկին պետ Գեորգի Կուտոյանի մահվան
պաշտոնական վարկածը շարունակում է անհայտ մնալ։ Քրեական գործը հարուցվել է ինքասպանության հատկանիշներով, բայց․․․։





Այսօր քչերն են հավատում, որ բարձրաստիճան պաշտոնյան ինքն իրեն գնդակահարել է։

Քչերն են հատավում, որ անցյալ տարվա սեպտեմբերին ինքն իրեն գնդակահարեց ՀՀ Ներքին գործերի նախկին նախարար Հայկ Հարությույանը։ Ըստ նախնական վարկածի Հարությունյանը ինքնասպան էր եղել Բջնիում գտնվող իր ամառանոցում։


Անհրաժեշտ չէ քրեագետ կամ իրավաբան լինել երկու անժամանակ մահերի մեջ նույն ձեռագիրը կամ գործելաոճը նկատելու համար։ Թե Հարությունյանը, և թե Կուտոյանը կյանքից հեռացան փակ միջավայրում, հրազենային վնասվածքներից։ Սա թերևս քրեական ընդհանրությունն է։

Իսկ կատարվածի քաղաքական կամ քրեաքաղաքական կողմը շատ ավելի վտանգավոր, նույնիսկ սարսափազդու է։

Մի պահ ենթադրենք, որ Հարությունյանն ու Կուտոյանն իսկապես ինքնասան են եղել։ Այս պարագայում մենք ստանում ենք հետևյալ պատկերը․ մենք գործ ունենք մի այպիսի «քիլլերի» հետ, որն առանց իր անմիջական մասնակցության ստիպում է կյանքից հեռանալ ուժեային կառույցների ղեկավարի պաշտոնը զբաղեցրած, բավական ուժեղ բնավորության տեր ֆիգուրների։



Պատկերացնենք նաև սպանության տարբերակը։ Այս պարագայում մենք ևս գործ ունենք մի «Քիլլերի» հետ, որը պրոֆեսիոնալ մակարդակով կատարելով իր գործը մոլորության մեջ է գցում մի ողջ իրավական համակագի, մի ողջ հասարակության։ Կուտոյանի բնակարանում հայտնաբերված 40 պարկուճներն ու գնդակները դրա վառ ապացույցն են։

Ակնհայտ է թերևս մի բան, երկու դեպքերում էլ գործ ունենք պրոֆեսիոնալ և խիստ վտանգավոր մի «քիլլերի» հետ, որն ըստ էության դարձել է մերօրյա Հայաստանի սև Ջոկերը։

Ավելի ստույգ տեղի է ունենում շխթայական սպանդ, որի կանխարգելման եղանակը կամ ուղին դեռևս չի նշմարվում։

Сообщение Շղթայական սպանդ․ Քիլլերի սարսափազդու գործելաոճը․ Դավիթ Ջալալյանի անդրադարձը появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->