>

Արևածաղկի սերմեր շատերն են սիրում։ Budetezdorovy.ru կայքը գրում է, որ շատերն են այն օգտագործում հաճույքի համար՝ առանց պատկերացնելու, թե ինչ օգտակար հատկություններ ունի այն։ Դրանք պարունակում են ճարպաթթուներ, վիտամիններ և հանքանյութեր։ Միևնույն ժամանակ, հարկավոր է չափավոր օգտագործել արևածաղիկը, քանի որ այն բավական շատ կալորիաներ է պարունակում։




Քոչարյանի զոհերը

1. Էներգիա է հաղորդում։ 100 գրամ արևածաղկի սերմը 584 կալորիա է պարունակում։ Այն հակաօքսիդանտներ, հանքանյութեր և վիտամիններ է պարունակում, ինչպես նաև՝ սննդարար նյութեր, որոնք շատ օգտակար են առողջության համար։





2. Արևածաղկի սերմերը ճարպաթթուներ են պարունակում, որոնք օրգանիզմին օգնում են ազատվել «վատ խոլեստերինից»։

3. Արևածաղկի սերմերը մեծ քանակով սպիտակուցներ և ամինաթթուներ են պարունակում։Արևածաղկի 100 գրամ սերմերը պարունակում են 21 գրամ սպիտակուց։


4. 100 գրամ արևածաղկի սերմը 25.17 գրամ վիտամին E է պարունակում։

5. Արևածաղկի սերմերը B խմբի վիտամինների լավագույն աղբյուրն են։



6. Արևածաղիկը պարունակում է նաև կալցիում, ցինկ, մագնեզիում և այլ հանքանյութեր, որոնք հարկավոր են օրգանիզմին։

Կարող եք ամեն օր արևածաղկի սերմեր օգտագործել, բայց օրական չափաբաժինը չպետք է գերազանցի 50 գրամը։

Աղբյուր


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->