>

Բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանն իր էջում հետաքրքրաշարժ հրապարակում է արել, որով հայտնում է, որ իրենց հաջողվել է իրականացնել Վահեի սրտի վիրահատությունը: Վահեն զինվորական ծառայության ընթացքում վիրավորում էր ստացել և հաշմանդամ դարձել:




Քոչարյանի զոհերը

Քանի որ Ա. Մուրադյանի և այլոց նախաձեռնությամբ իրականացվում է բժշկական հատուկ աջակցություն զինվորական հաշմանդամների, զինծառայության ընթացքում առողջական խնդիրներ ունեցողների համար «Մեկ պատուհան» կոչվող ծրագրի շրջանակներում, նրանց թիմը հավաքագրում է այն անձանց, ովքեր համապատախանում են իրենց նախանշած պայմաններին, ընտրում ամենից հրատապ օգնության կարիք ունեցողներին և համապատասխան բուժօգնություն ցուցաբերում:






Այս ծրագրում էլ ընդգրկված է Ապրիլյան պատերազմի մասնակիցներից մեկի՝ անմահ հերոս Ռոբերտ Աբաջյանի եղբայրը՝ Ռուբեն Աբաջյանը, ով էլ թիմին ուղղորդել է Վահեին ընտրելու և սրտի վիրահատություն իրականացնելու համար:

Արմեն Մուրադյանն ուրախությամբ հայտնում է իրենց հաջողության և վիրահատության դրական ելքի մասին և շնորհակալությունն հայտնում Ռուբենին ճիշտ ընտրության համար:



Сообщение Խոսքերն ավելորդ են․․․Կեցցես Ռուբեն Աբաջյան ջան` հպարտ ու ուժեղ եմ, որ դու աշխատում ես մեր թիմում появились сначала на ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->