>

Խմորային բաղադրիչով կերակրատեսակներն անչափ հագեցնող են ու համեղ: Խմորը լայնորեն կիրառվում է տարատեսակ ուտեստներ ստանալու համար:

Իր յուրահատուկ համային հատկանիշների շնորհիվ հատկապես ընդունելի և տարածված են խմորի և մսի համադրությամբ ուտեստները:




Քոչարյանի զոհերը

Մեր առաջարկած տարբերակը էական տարբերություն ունի մեր իմացած խմորամսային համադրությունների համեմատությամբ. սա յուրօրինակ մի բաղադրատոմս է, որը ո՛չ խինկալի է, ո՛չ պիլմենի. դրանում կհամոզվեք, երբ փորձեք:





Նախ հարկավոր է պատրաստել մսային շաղախը: Նախ ձիթայուղի մեջ տապակել աղացած սոխն ու միսը միասին, հավելել համեմունքները, որոնց մեջ ուտեստին հատկապես առանձնահատուկ համ է տալիս հոնի չիրը: Խառնել, թողնել սառչի:

Պատրաստել խմորը.


Խմորային մասսան շաղախել որքան հնարավոր է շատ, իսկ վերջում ցանկալի է քիչ ձիթայուղ ավելացնել փափկության համար: Բաժանել գնդերի, ցելաֆոնապատել, թողնել մի փոքր հանգստանա:



Հետո բացել գնդերը, փոքրիկ շրջանակների բաժանել, լցոնել մսային խառնուրդով:

Պատառաքաղի միջոցով կիսալուսնաձև կտորներ ստանալուց հետո դրանք խաշել եռացրած աղաջրի մեջ:

Առավել հանգամանալից տե՛ս հոլովակում:

Сообщение Յուրահատուկ խմորամսային ուտեստ ազգային խոհանոցից. Կըրծ появились сначала на Like INFO.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->