>

Ըստ ժողովրդական նախապաշարմունքների՝ կինը չպետք է կտրի ամուսնու մազերը: Թե որտեղից է եկել այս նախապաշարմունքը, կպատմենք ստորև:

Համաձայն տարածված կարծիքների՝ երբ կինը կտրում է ամուսնու մազերը, տանը բացասական փոփոխություններ են նկատելի դառնում: Տղամարդն անտարբեր է դառնում կնոջ հանդեպ ու մոռանում է կարևոր մանրուքների մասին:




Քոչարյանի զոհերը





Շատ ոճաբան կանայք ցանկանում են, որ իրենց ամուսինները միշտ նորաձև լինեն և նրանց ավելի ոճային դարձնելու համար իրենց եք կտրում ամուսինների մազերը:

Մազերը կտրելը մեծապես կապված է բիոէներգետիկայի հետ, քանի որ մազերն անմիջական կապ ունեն էներգետիկ դաշտի հետ, իսկ եթե այդ դաշտից զրկողը հարազատ է, ապա էներգետիկ դաշտերի մեջ կոնֆլիկտ է առաջանում: Տղամարդու ուժը մազերի մեջ է, իսկ եթե կինն է կտրում ամուսնու մազերը, ապա նա կարող է զրկվել ուժից:


Իսկ եթե տղամարդու մազերը կտրում է վարսահարդարը կամ կողմնակի ուրիշ անձ, ապա նրան որևէ վտանգ չի սպառնում: Նախապաշարմունքների համաձայն՝ ամուսնու մազերը կտրելուց հետո տանը կռիվներ ու վեճեր են ծագում, իսկ տղամարդու վերաբերմունքի մեջ կտրուկ փոփոխություններ կարող են նկատվել:



Համաձայն մեկ այլ կարծիքի՝ երբ կինը կտրում է ամուսնու մազերը, կրճատում է վերջինիս կյանքի տևողությունը և արագ այրիանալու է իրեն դատապարտում:

Իհարկե, այս ամենին հավատալը կամ չհավատալը յուրաքանչյուրի անձնական ընտրությունն է, իսկ մենք պարզապես զգուշացում ենք հետևանքների մասին:

Նյութի աղբյուր՝ hay-info.ru


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->