>

Ստյոպա Սաֆարյան․

Ես չգիտեմ ով է սպանել Կուտոյանին, ես չեմ հավատացել, չեմ հավատում ու չեմ հավատալու, որ դա ինքնասպանություն էր։ Այս մասին ArmDaily.am –ի հետ զրույցում ասաց Հանրային խորհրդի նախագահ Ստեփան Սաֆարյանը։




Քոչարյանի զոհերը

«Ես չեմ հավատում, որ ընտանիք ունեցող մարդուն, փոքր երեխա ունեցող մարդուն, ծնողներ ունեցող մարդուն էս կյանքում ոչինչ չի պահում ու նա որոշել է առանց անգամ բացատրելու, առանց որևէ գրառում թողնելու ինքնասպան լինել։


Նա ումից էլ խռոված լիներ՝ իր երեխայից խռոված չէր լինի։ Էս աշխարհում իրեն կապող ոչ մի բան չկար ու… ինքնսպան եղավ։ Ես չեմ հավատացել, այդ վարկածին ու իրականությունը ցույց տվեց, որ ճիշտ էր չհավատալը, որովհետև 3-4 տասնյակ պարկուճները անբացատրելի են ինքնասպանության դեպքում։ Անբացատրել է, որ գրություն չի թողել, անգամ իր ընտանիքին չի թողել, կամ հարևաններից ոչ մեկը 30-40 կրակոցների հրաձգությունը չի լսել և այլն։ Այս ամենը ցույց է տալիս, որ մենք գործ ունենք շատ զազրելի մի սպանության հետ»,-ասաց Սաֆարյանը։





Անդրադառնալով իր ֆեյսբուքյան էջում արված գրառման առնչությամբ որոշ շրջանակներում արվող մեկնաբանություններին՝ նա նշեց, որ դրանք հենց այն մարդիկ են, ովքեր փորձեցին ինքնասպանություն որակել կատարվածը։

«Ովքեր նեղված են իմ գրառումից, նրանք ուզում էին ինքնասպանության ներքո կոծկել երիտասարդի զազրելի մահը, ինչպես կոծկել էին անցած 10-ամյակների բոլոր հանցագործությունները, կամ էլ ուզում էին ցույց տալ, որ այս իշխանությունների օրոք բարդակ է և փորձել են այդ անբարոյական միավորները վաստակել, թե՝ տեսեք հեղափոխությունից հետո սպանություններ են և այլն և այլն:

Նրանք փորձում են խեղաթյուրել հանցագործության պատկերը, նրանք հենց այդ անբարոյական թիրախներն են դրել ու հետապնդել, ու հանկարծ նեղվել են, որ Ստեփան Սաֆարյանը գրել է, որ չի հավատում, թե դա ինքնասպանություն է, կամ գրել է, որ հանցագործություն կատարողները «սևեր» են։ Ի դեպ, ես այլաբանորեն էին օգտագործել «սևեր» գրառումը, ես այդ պահին որևէ պատկերացում չունեի, թե ովքեր կարող են լինել կազմակերպիչները, ես գիտեի, որ դա սպանություն է, ինքնասպանություն չէ, ես դա զգում էի, հենց առաջին տեղեկատվությունից»,-ասաց Սաֆարյանն՝ ընդգծելով, որ այդ մարդկանց կարծիքի վրա ինքը չի դողում, որովհետև «այդ մարդիկ նախկինում բազում հանցագործություններ են պարտակել ու այսօր նեղվում են որ Ստեփան Սաֆարյանը, Դանիել Իոաննիսյանը հասարակական կարծիքի վրա ազդեցություն ունեն։


Նրանք նախկինում կարողացել են ուղղորդել հասարակական կարծիքը, իսկ այսօր նեղվում են, որ ոչ միայն իշխանություն չունեն, այլև հասարակական կարծիքի վրա ազդել չեն կարողանում»։

Սաֆարյանը նշեց, որ Գեորգի Կուտոյանին ակնհայտորեն վերացրել են իր նախկին պարտականությունների պատճառով, քանի որ նա կարևորագույն տեղեկություն ունեցող սպա էր։



«Թե դա ինչին է առնչվել, դա քննությունն ու այլոք պիտի ցույց տան, բայց եթե նա նույնիսկ «Մարտի 1»-ին չի եղել, չի նշանակում, թե «Մարտի 1»-ի մասին չգիտի, իր համակարգն այդ հիշողություններն ունի և ինքն էլ այդ ամեն ինչի մասին գիտի։ Ես ամենևին չեմ պնդում, որ նրա վերացրել են կամ դրդել են ինքնասպանության այդ տեղեկատվության համար։ Միաժամանակ, իր պաշտոնավարման շրջանում էական զարգացումներ են եղել, եղել է «Ապրիլյան պատերազմ», իսկ այսօր Ապրիլյան պատերազմի հետաքննություն է գնում պաշտոնական մակարդակով և հարցաքննություններն արդել հասել են Կուտոյանի անմիջական ղեկավարությանը, հաջորդ հարցաքննություններին Սերժ Սարգսյանը պետք է ներկայանա։ Միաժամանակ, վերաբացվել է Հոկտեմբերի 27-ի գործը, որին ԱԱԾ-ն սերտորեն առնչվում է։ Հոկտեմբերի 27-իմասին ԱԱԾ աշխատակիցներն իմացել և չեն կանխել։

Ես սա ընդամենը հիշեցնում եմ, որ ՀՀ-ում ակտիվանցված է «Մարտի 1-ի» գործ, «Հոկտեմբերի 27-ի» գործ, որոնց վերաբերյալ ԱԱԾ-ն ունի վավերագրված հիշողություններ։ Միաժամանակ, մեղադրանք է հարուցվել նաև Գեորգի Կուտոյանի ղեկավարի՝ Սերժ Սարգսյանի հանդեպ այլ հոդվածով, որով Կուտոյանը կարող էր ինչ-որ բան իմանալ։

Ես թվարկեցի 4 գործ, որոնք ակտիվացված են ՀՀ-ում և որոնց առնչությամբ Կուտոյանը հաստատ ուներ տեղեկատվություն, որպիսիք չունենք ես և դուք, ու այդ գործերը նյարդայնացնում են որոշ շրջանակների։

Սակայն հնարավոր է նաև, որ իմ թվարկած որևէ գործի հետ առնչություն չունի նրա մահը»,-ասաց Սաֆարյանը։

Сообщение Ես թվարկեցի 4 գործ, որոնք ակտիվացված են ՀՀ-ում և որոնց առնչությամբ Կուտոյանը հաստատ ուներ տեղեկատվություն․․․ появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->