>

Հայ մարզիկ-պատգամավորը հերթական անգամ բարձր է պահել Հայաստանի պատիվն արտերկրում։ Օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի ոը Եվրոպայի չեմպիոն 77կգ քաշային հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը հաղթել է Դանիայի մրցաշարը։




Քոչարյանի զոհերը

Արսենը, մարզվելով անհատական ծրագրով, մասնակցել է Դանիայում կայացած «Thor Masters» միջազգային մրցաշարին։ Նա ամենաուժեղն է գտնվել 19 երկրի 165 ըմբիշից՝ տոնելով 7 հաղթանակ։






Արսենն իր հաջողության շուրջ գրել է․ «Կրկին սպորտային կիրակի և կրկին հաղթանակ»՝ հավելելով, որ հայերն այնքան շատ էին, որ եթե տարբեր երկրների հայերով միավորվեին, ուժեղ հավաքական կձևավորվեր։ Վերջում նա նշել է՝ երկուշաբթի սկսվու է ԱԺ նոր նստաշրջանն՝ ակնարկելով՝ վերադառնում է պատգամավորական աշխատանքին։



Իրապես հպարտություն է Արսենի պես ոչ միայն մարզիկ, այլև քաղաքական գործիչ ունենալը։ Ինչպես սպորտում է հաջողության հասնում, նույն կերպ էլ քաղաքական դաշտում։ Անչափ գնահատելի է նրա տաղանդը ու մեծ ուրախությունը նրա՝ մեր կառավարության մի մասնիկը լինելը։

Сообщение Արսեն Ջուլֆալակյանը հաղթել է Դանիայի մրցաշարը появились сначала на Like INFO.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->