>

Ալիս Սողոմոնյանը իր ֆեսբուքյան էջում գրել է․

ԿԻՍԱԲԱՑ ՆԱՄԱԿ զԱՐՈՒՀԻ փՈՍՏԱՆՋՅԱՆԻՆ
Մի ժամանակ դու կարգին կին էիր, կարգին ընդդիմադիր կեցվածք ունեիր գործող հակաժողովրդավար իշխանության դեմ: Քեզ հարգում, քեզ հավանում էր այդ իշխանությունից զզված և օրինավոր երկիր երազող ժողովուրդը:




Քոչարյանի զոհերը

Ի՞նչ պատահեց քեզ, որ այդպես միանգամից փչացար: Որտե՞ղ սայթաքեցիր, որ փոխանակ վեր կենաս, փոշոտված շորերդ մաքրես, մի նստես, մի մտածես, թե որտե՞ղ էր սխալդ, որտե՞ղ ոտքդ անզգույշ դրեցիր, որ ընկար, դու կրկնեցիր քո սխալները, և այդտե՛ղ էր քո այն անկումը, որից, ինչքան էլ ջանքեր թափես, շատ դժվար է լինելու ամբողջ հասակով մեկ կանգնելը: Եվ պատռվեց դիմակդ: Այն էլ ինչպե՜ս պատռվեց:


Դու հիմա կորացած մեջքով ես մնացել, և միայն դու և Աստված գիտեն, թե հիմա հատկապես ու՞մ դեմ ես այդպես կորացած: Դու հիմա ընդդիմադիր այդ ամայի դաշտում նեցուկներ ես փնտրում, որոնց հենվես, մարդիկ ես փնտրում՝ քո հավատարմությունը ներկայացնելու, համոզելու, թե ես ձեզանից ավելի խորն եմ խոցված Փաշինյանի կողմից և պատրաստ եմ անգամ կնոջն անհարիր խոսքերով, գոռալով, հազար





Դու դասեր չառար այն օրվա դեպքից, երբ Հանրապետության հրապարակի հարյուր հազարավորների միտինգին Աննա Հակոբյանը, ում ամունուն՝ Նիկոլ Փաշինյանին, նախորդ օրը ձերբակալել էր սեռժը, քեզ խոսափող չտրամադրեց: Ի՞նչ պիտի ասեիր, եթե անգամ խոսափողը տային քեզ:

Պիտի ներողությու՞ն հայցեիր, որ Նիկոլի դեմ էիր արտահայտվել՝ ասելով, թե՝ Նիկոլը ծախված է: Լա՛վ է, որ խոսափողը չտվին քեզ, դու բարձրանայիր հարթակ, այդ հարյուր հազարավորները թքելու էին քո այդ աննամուս, անամոթ երեսին:
Դու քո այդ կանացի կատաղության քանի՞ առիթ ունեցար:
Կհիշե՞ս, թե՞ ես թվարկեմ:


Նախ, երբ քաղաքապետի քո երազած աթոռին չհասար: Իսկ քեզ հավատում էին, երբ էն կոռումպացված տարոնի դեմ արդար պայքար էիր մղում: Ո՞վ կմտածեր, թե դու նրա աթոռին տիրանալու համար ես պայքարում: Երբևէ առակ կարդացե՞լ ես, զարուհի, ասենք էն աղվեսի և իբր խակ խաղողի մասին: Չե՛ս կարդացել, կարդացած լինեիր, դու քեզ այն առակի աղվեսի հետ կհամեմատեիր ու մի քիչ անհարմար կզգայիր, կամաչեիր քեզ այն ժամանակ հավատացող այն պարզ, անկեղծ ու նաև մի քիչ միամիտ մարդկանց առջև, որոնք քեզ այն ժամանակ վտահում էին: Նրանց թվում էր, թե դու ազնիվ ես քո ընդդիմադիր կեցվածքի մեջ: Պարզվեց, որ դու ընդամենւ պաշտոնակռիվ էիր տալիս:

Հետո դու շատ մեծ սխալն արեցիր քո այդ ապուշ արտահայտությամբ, թե՝ Նիկոլը ծախված է: Հիմա գոնե, այս մեկ ու կես տարիներ անց, Նիկոլի պահվածքը տեսնելով, նրա թափած ջանքերը աչքիդ առաջ ունենալով՝ էլի՞ նույն կարծիքին ես: Եթե նույն կարծիքին ես, ուրեմն դու պարզապես կույր ես կամ էլ անցյալի մնացուկների կողմից օգտագործվում ես որպես հատակ մաքրելու փալաս, որը հաճախ ոտքերով են տրորում հատակին:
Ափսոս չէի՞ր:

Ո՞ւր կորավ իրավաբանի քո առողջ դատողությունը, քեզ այդ ի՞նչ մոծակ կծեց, որ հիմա էլ շարունակում ես թունավորել վերջապես մաքրված մեր այս օդը: Եվ ի՞նչ է քո ասածը. «ՀՀ-ում ամեն բան հնարավոր է, այդ թվում՝ հեղաշրջում»:
Քո հիմիկվա շեֆի նմա՞ն արձագանքեմ.
-Իա՜, իրո՞ք:



Դու արդեն սկսել ես էն գունափոխված վանեցյանի համար էլ անհանգստանալ՝ մտածելով, թե «Հայկական ժամանակ» թերթում տպագրված հոդվածը «սպառնալիք և նախազուշացում է Վանեցյանին, որը չի կանխի նրա քաղաքական հայտը»:

Ախ, դու արդեն փաստ ես համարում վանեցյանի քաղաքական հա՞յտը: Մեղքս գալիս ես, զարուհի, պարզապես ողորմելի ես, որ հիմա համախոհներ ես փնտրում, թե ո՞ր մի կայանալու փորձ անողների գրպանին թաշկինակ դառնաս: Եվ ո՞ր կայքերն են քեզ հետ հարցազրույցներ անում, նրա՞նք, որ գնված են էն ռոբի, սեռժի կամ միշիկի նմանների կողմից: Ա՞յս է մնացել քո քաղաքական դաշտում, եթե, իհարկե, դու ունես քաղաքական դաշտ:

Դու դեռ փորձում ես ավելի գունազարդել վանեցյանի ու այն դեռատի աղջկա հեռակա երկխոսությունը, համոզմունք հայտնելով, թե՝ «…այդտեղ վանեցյանի նկատմամբ սպառնալիք կա, և նա պետք է, որ դիմի դատարան, որպեսզի հերքվի այդ զրպարտություն»: Թղթակիցը, որ հատուկ միտում ուներ քեզ հետ զրուցելու, շատ համառն էր ու քեզանից հա՜ պոկում էր իշխանության դեմ ունեցած մաղձդ թափելու խոսքեր: «Իհարկե,-ասում ես դու,-այդտեղ քաղաքական ենթատեքստ կա… պետք է այդ լրատվամիջոցը պատասխանատվություն կրի զրպարտչական հոդվածի համար»:
Պա հոոոո, այստեղ արդեն զարուհու մեջ խոսեց իրավաբանի իր մասնագիտությունը: Եվ, ըստ «իրավաբան» զարուհու, իշխանությունը փորձում է կարգի հրավիրել քաղաքական դաշտ գալու հայտ ներկայացրած անձին:
Ողբամ քեզ, խեղճ ու կրակ զարուհի, դու էլ քո այդ հարցազրույցով քո հերթին հայտ ես ներկայացնում վանեցյանին, թե՝ նկատիր ինձ, քո թիմի (?) համար ես պատրաստի կադր եմ:

…Քեզ մի քիչ խնայելով՝ զարուհի, առայժմ սահմանափակվեմ այսքանով՝ հուսալով, թե դադարի մի պահ կգտնես քո այս լաչառության հասնող մարաթոնային վազքից դուրս գալու, ներսդ մի քիչ քրքրելու, անցած օրերիդ արձագանքներին ականջալուր լինելու: Փորձիր լսել էն առաջվա զարուհու ձայնին՝ այնտեղ զարուհին իրապես կարգին կին էր, Հայաստանի լավ օրերի համար ցավող հայուհի… Հիմա դու ինքնդ էլ, երևի, չգիտես, թե ինչ ես, թե ով ես, թե հանուն ինչի է քո այդ անպտուղ ու անիմաստ պայքարը: Դու հիմա, քո ներկա պահվածքով, շատ նման ես բիլիական այն հերոսին, որին պատժել էին քարը սարի գագաթ բարձրացնելու, այնտեղից ցած գլորելու և կրկին ու կրկին այդ անմիտ ու դաժան գործն անելուն:

Քո՛ պատիժը, զարուհի, դու՛ ես սահմանել քեզ համար, և դա քո վախճանն է որպես այդ ամայի դաշտում ներկայանալ փորձող քաղաքական գործչի, եթե, իհարկե, քո ներկա պահվածքը կարելի է համարել քաղաքական գործունեություն:
Նախկին զարուհու հանդեպ ունեցած հարգանքներով՝
ԱԼԻՍ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Сообщение Կիսաբաց նամակ Զարուհի Փոստանջյանիան появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->