>

Տուն վերադառնալով՝ ամուսինը որոշեց հանգիստ նստել բազմոցին և ֆուտբոլ դիտել՝ չցանկանալով տան և ծնողական պարտականությունների որևէ կապ ունենալ։ Սակայն պլանները փոխվեցին, երն կինը հեռացավ տանից երեխաները մնացին հոր հետ։




Քոչարյանի զոհերը

2 օր անց նա կնոջը մի նամակ գրեց, որտեղ ասվում էր հետևյալը ՝  «Սիրելիս, 2 օր առաջ մենք վիճեցինք։ Ես եկել էի տուն և հոգնածությունից չէի կարողանում ոտքի վրա կանգնել։ Ես ուղղակի ուզում էի պառկել և հանգստանալ։ Դու վատ տրամադրությամբ էիր, և նույնպես հոգնել էիր։ Երեխաները վիճում էին, իսկ կրտսերն էլ լացում էր, մինչ փորձում էիր քնացնել նրան։ Ես հեռուստացույցի ձայնը բարձրացրեցի, որ չլսեմ այդ ամենը։





—Դու կմահանա՞ս, եթե մի քիչ օգնես և գոնե փոքր ներդրում անես երեխաների դաստիրակության մեջ։ Իսկ ես պատասխանեցի, որ ամբողջ օրն աշխատել եմ, որպիսի դու կարողանաս մնալ տանը և խաղալիքներով խաղաս։

Սկսվեց մեր վեճը․ դու արտասվում էիր, որովհետև հոգնել էիր։ Ես քեզ շատ վատ խոսքեր ասացի։ Դու գոռացիր, որ այլևս չես դիմանում և վազելով դուրս եկար տանից՝ թողնելով ինձ միայնակ երեխաների հետ։


Ես ամբողջ օրը փակված էի տանը և 10 տարեկանից մեծ մարդու հետ շփվելու հնարավորություն չունեի։ Ես սեղանի առաջ նստելու և ճաշելու ժամանակ չունեի, պետք էր անդադար հետևել երեխաներին։

Ես ապրեցի առանց քեզ 2 օր և 1 գիշեր։ Ես ամեն ինչ հասկացա։ Հասկացա, թե որքան ես հոգնում։ Հասկացա, որ մայր լինելը՝ մշտական զոհաբերություն է։



Հասկացա, որ դա ավելի բարդ է, քան ամբողջ օրը գրասենյակում անցկացնելը։ Հասկացա, թե որքան դժվար է, երբ ֆինանսապես կախված ես քո կողակցից, և ինքնուրույն վաստակելու հնարավորություն չունես։

Կներես ինձ, ես հասկացա,որ դու շատ համարձակ և խելացի կին ես, վերադարձիր խնդրում ԵՆՔ։

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->