>

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը անդրադարձել է Հայաստան վերադարձող քաղաքացիների իրերը մաքսատուրքից եւ հարկերից ազատելու մասին նախագծին։




Քոչարյանի զոհերը

Գաբրիելյանի խոսքով՝ «Մաքսային կարգավորման մասին» գործող օրենքը հանգեցնում է որոշակի խնդիրներ։ Այն սահմանում է որոշակի արտոնություններ ՀՀ մշտական բնակության վերադարձողների համար։ Սակայն դեռեւս կան որոշակի խնդիրներ, ուստի առաջարկվում են նոր կարգավորումներ։





«Այս պահին գործող կարգավորման համաձայն՝ եթե մարդը 5 տարի բացակայել է ՀՀ-ից, նա ստանում է որոշակի արտոնություններ Հայաստան մշտական բնակության գալու ցանկության դեպքում։ Բայց այստեղ կա մի շատ կարեւոր նրբություն՝ գործող կարգավորման համաձայն՝ անձը փաստացի պետք է նախ հաշվառված չլինի այստեղ, եւ, ԵԱՏՄ օրենսդրության համաձայն, այդ դեպքում միայն կհամարվեր, որ անձը մշտապես այստեղ չի բնակվում։ Եվ միայն այդ դեպքում նա կկարողանար վերադառնալ Հայաստան՝ մշտական բնակության»,- նշեց պատգամավորը։

Գաբրիելյանն ասաց, որ այժմ առաջարկվում է 5 տարվա սահմանաչափը նվազեցնել՝ դարձնելով 3 տարի։


ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանն էլ հայտարարեց, որ արտոնությունից յուրաքանչյուր քաղաքացի կարող է օգտվել ընդամենը 1 անգամ. «Այն, որ քաղաքացին ամբողջությամբ մաքսատուրքից ազատվում է, և մեկ տրանսպորտային միջոց կարող է իր հետ բերել Հայաստան, գործելու է մեկ անգամ։ Իսկ 5000 եվրոյի արտոնությունը գործելու է անկախ նրանից՝ եկողը ՀՀ քաղաքացի է, թե ոչ։ Եթե 1 տարի երկրից բացակայել ես, ապա վերադառնում ես Հայաստան, մինչև 5000 եվրո արժողությամբ ապրանք կարող է ներմուծել ՀՀ՝ առանց մաքսատուրքի։ Այս արտոնությունից քաղաքացիները 3 տարին մեկ կարող են օգտվել»։

ՊԵԿ փոխնախագահն իր հերթին նույնպես նշեց, որ հայրենադարձողների համար նախատեսված արտոնությունները չարաշահելու փորձերին Մաքսային ծառայությունը խիստ է արձագանքելու:

«Օրինակ՝ վերջերս, ըստ փաստաթղթերի, մի տարեց կին՝ 80-անց տատիկ, Վրաստանից Հայաստան բնակության էր վերադառնում եւ իր հետ 2019 թվականի արտադրության «Bentley» էր բերում: Նա լիազորել էր երկու երիտասարդների, որպեսզի զբաղվեն իր հարցերով:



Ասեմ, որ արտոնությունները չարաշահել փորձողների նկատմամբ վարչարարությունը խիստ է լինելու: Եթե մեզ չեն խաբում, մենք Հայաստան վերադարձող քաղաքացիների կողքին ենք առավելագույն ձևով»,- ասաց Ներսիսյանը:

Сообщение 80-անց տատիկ Վրաստանից Հայաստան բնակության էր վերադառնում եւ իր հետ 2019 թվականի արտադրության «Bentley» էր բերում появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->