>

Դավիթ Ջալալյանը իր ֆեսբուքյան էջում գրել է․

Վհուկները ժողովրդին գնդակահարեցին, Ադրբեջանին հող հանձնեցին, հիմա էլ թշնամուն դրդում են նոր հարձակման




Քոչարյանի զոհերը





Պետության ճակատագրով «մտահոգ» ՀՀԿ-ականների ընկճախտը թևակոխեց վերջին ստադիա: Խոսելով ԱԱԾ-ի նախկին պետ Գեորգի Կուտոյանի կյանքից հեռանալու մասին, երդվյալ հանրապետական Սամվել Ֆարմանյանը մասնավորապես ասել է. «Գեորգին գնաց` սթափվելու կոչելով իր ամենավերջին հենարանը` ինքնապահպանման բնազդը կորցնող ու ինքնաոչնչացման հոսանքին հանձնվող մեր հասարակությանը:

Գնաց` գուժելու հնարավոր ազգային աղետը: Անգամ կենդանական բնազդով դժվար է չզգալ, որ Հայաստանում ստեղծված էս անհամ մթնոլորտը բացել է իր ամենակուլ երախը` խորտակելով մարդկանց, ընտանիքներ ու ճակատագրեր: Օդում ծայրահեղ ատելության, ներքին թշնամանքի ու ինքնոչոնչացման մահաբեր քամի է փչում: Մեզ անծանոթ, բայց մեզ արդեն կլանած քամի: Ու ոչ ոք չգիտի, թե ում կայցելի այդ քամին հաջորդը: Ով կլինի կործանված հաջորդ ճակատագիրը: Որբացած հաջորդ երեխան: Ու ամենակարևորը, ոչ ոք այդպես էլ չի իմանա` լավ, հանուն ինչի՞»:


Մեկ այլ ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանն էլ` արձանագրում է, որ Կուտոյանի մահը դարձել է վհուկների խրախճանքի առիթ: Իսկ ինչ մթնոլորտ է իրականում տիրում Հայաստանում և ովքեր են փորձում հասարակությանը տանել կործանման:

Այո, պետք է ընդունենք, որ հասարկության որոշ շերտերում այնուամենայնիվ գոյություն ունեն ատելության դրսևորումներ, ինչը միանգամայն նորմալ է և հասկանալի: Մարդիկ ատում են աշոտյաններին, ֆարմանյաններին, սերժ Սարգսյաններին և ռոբերտ Քոչարյաններին: Ատել են, ատում են և շարունակելու են ատել: Իսկ ատելությունը շարունակ բորբոքվում է վայրահաչոցների հետևանքով, որոնց պակասը չի զգացվում: Ի՞նչպիսի վարքագիծ պետք է դրսևորեր Հայաստանի Հանրապետության շարքային քաղաքացին, որը տասնամյակներ շարունակ հալածվել է, նվաստացվել է և գնդակահարվել: Ձեզ թվում էր, որ թավշյա հեղափոխությունից հետո, մարդիկ սեղանի շուրջ նստած ձեր կենա՞ցն են խմելու:



Այսօր հասարակությունն ավելի քան համախմբված է և դա անհերքելի է: Մարդիկ ատում են ձեզ պարոնայք հանրապետականներ, ուստի համարձակություն ունեցեք ընդունելու և հաշվի նստելու այս իրողության հետ: Մեր երկրում մթնոլորտը կայուն է, բայց դուք կրակի վրա յուղ լցնելով, ամեն կերպ փորձում եք առաջացնել լարվածության օջախներ:

Դուք զավթեցիք իշխանությունը Երևանի կենտրոնում` մարդկանց գնդակահարելով, հասցրեցիք Ադրբեջանին 800 հեկտար տարածք զիջել, հիմա ի՞նչ եք ուզում: Ի լուր թշնամու հայտարարում եք, որ Հայաստանը գնում է ինքնակործանման: Արհեստականորեն թուլացնելով մեր դիրքերը` դուք թշնամուն կրկին դրդում եք հարձակման: Հիմա ո՞վքեր են մերօրյա վհուկները:

Сообщение Մեզ անծանոթ, բայց մեզ արդեն կլանած քամի․ Ու ոչ ոք չգիտի, թե ում կայցելի այդ քամին հաջորդը появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->