>

ԱԺ աշխատակից Գարիկ Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

ՆՈՐԻՑ ՎԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ

Հարգելի ընկերներ, մի քանի օր առաջվա, Վարկերի` խայտառակ , անմարդկային տոկոսադրույքների եւ թալանի մասին արվածս հայտարարությունը բավականին մեծ արձագանք է ստացել եւ շարունակում է դեռ ստանալ:




Քոչարյանի զոհերը

Ստանում եմ բազմաթիվ հաղորդագրություններ, տարբեր վարկատեսակների մասին խնդիրների շատ կարեւոր ինֆորմացիաներ եւ итд:





Այս ամենից անմասն չեն մնացել խնդրով շատ լուրջ անհանգստացած մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ:

Հանդիպել եմ շատերի հետ, քննարկել եւ փոխանակվել անհրաժեշտ եւ շատ կարեւոր ինֆորմացիայով եւ նյութերով:

Ես շատ հստակ աղբյուրներից տեղեկացված եմ , որ այս խնդրով լրջագույնս անհանգստացած է նաեւ ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ ակնկալում եմ , որ առաջիկայում կտեսնենք անհրաժեշտ քայլերը ֆինանսավարկային կառույցների կողմից անհավասար պայմաններում իրականացվող քաղաքականության դեմ:


Հուսով եմ ` իրեն շրջապատած բանկային գիտելիքներով եւ ֆինանսավարկային կառույցների հետ ուղիղ առնչություն ունեցող գործընկերների կուռ բազմությունը բավականին խելամիտ կգտնվի եւ կշարունակի գիտակցել , որ ՀՀ քաղաքացին այլեւս բարձրագույն արժեք է,

ուստի չի զլանա եւ կներկայացնի ոլորտում եւ ոլորտի պատճառով առաջացած իրական խնդիրները, այլապես ես ստիպված կլինեմ ավելի ուժգին հարվածներ հասցնել հստակ թիրախին:

Սահմանել տոկոսադրույքների խելամիտ վերին շեմ եւ Վերավարկավորել ներկայիս բարձր տոկոսադրույքներով վարկերը:



Վերացնել երաշխավորության ինստիտուտը:

Խիստ սահմանափակել գովազդային արշավները:

Վարկավորել 23 տարեկանից սկսած, 18-ից միայն ուսանողական վարկեր տրամադրել:

Վե’րջ թալանին, վե’րջ ունեզրկմանն ու պարտքով ապրելուն:

ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ…

Сообщение Ես շատ հստակ աղբյուրներից տեղեկացված եմ, որ այս խնդրով լրջագույնս անհանգստացած է նաեւ ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը․ Գարիկ Ղազարյան появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->