>

Այսօր ես բացել եմ երկու շատ թանկ և կարևոր նվեր` իմ աչքերը: Ինչ կարող է առավել երջանկաբեր լինել, քան այն, որ դեռ տեսնում եմ Լույսը:



Աստծո կամոք ևս մեկ տարեդարձ նշելու շնորհն ունեմ և գաղափար չունեմ, թե դեռ քանի տարեդարձեր կունենամ (որևէ մեկը չգիտի, թե իրեն որքան է մնացել, ոչ ոք, այնպես, որ ամեն մի օրը գնահատեք և պահեք աչքի լույսի պես):








Քոչարյանի զոհերը


Շատ ապրեն իմ ծնողները, որ ինձ լույս աշխարհ են բերել (հուսամ դուք էլ դժգոհ չեք չէ ) և այս աշխարհին մի խենթ սիրտ տվել, սիրտ, որ սիրել գիտի, որ ցավալ ու կարեկցել գիտի, սիրտ, որ տրվել ու նվիրվել գիտի, սիրտ, որ ներել ու չչարանալ գիտի: Սիրտ, որի ձեռքը հաճախ կրակն եմ ընկնում, բայց միևնույնն է մեկ ուրիշը չեմ ուզում



Եվ Տիրոջ կամքով քանի դեռ բաբախում է այդ սիրտը, այն միայն սեր ու լույս է տարածելու և վարակելու կենսասիրությամբ և հավատով



Сообщение Աստծո կամոք ևս մեկ տարեդարձ նշելու շնորհն ունեմ և գաղափար չունեմ, թե դեռ քանիսը կունենամ. Անի Քոչար появились сначала на ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->